Թուրքիան 13 տարվա դադարից հետո Սիրիայում դեսպան է նշանակել
Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ նշանակվել է Դամասկոսում Թուրքիայի դեսպան: Թուրքական մամուլում ընդգծվում է, որ 13 տարվա դադարից հետո սա Թուրքիայի կողմից դեսպանի նշանակման առաջին դեպքն է: Հայտնում է Ermenihaber.am-ը։
Շարունակելով 13 տարվա դադարի թեման, նշենք, թե ինչ դեպքեր և իրադարձություններ էին հանգեցրել դրան:
Թուրքիայի դեսպանատունն իր գործունեությունը դադարեցրել էր 2012 թվականի մարտի 26-ին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո: Փակմանը զուգահեռ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներն ու վերջիններիս ընտանիքները վերադարձել էին Թուրքիա:
Արդեն 12 տարի անց՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո, Թուրքիան վերաբացել էր այն և 2024 թվականի դեկտեմբերի 12-ին Մավրիտանիայում Թուրքիայի դեսպան Բուրհան Քյորօղլուին նշանակել որպես Սիրիայում Թուրքիայի դեսապանատան գործերի ժամանակավոր հավատարմատար, որին էլ հաջորդեց Յըլմազի նշանակումը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան