Կառավարությունը չհասկացա՞վ՝ թոնրի շուրջ ընկերական զրույցներով գերիների հարցը չի լուծելու. Ալավերդյան
ՀՀ կառավարությունը միջազգային մի քանի խողովակներով պիտի բարձրացնի Բաքվում պահվող հայ գերիների հարցը և լուծի առնվազն նրանց պահման պայմանների ու նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի հարցերը: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան, ՀՀ-ում առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակին: Նա ընդգծեց, որ բոլոր գերիները ՀՀ քաղաքացիներ են և պետությունը պարտավոր է պաշտպանել նրանց իրավունքները անկախ գտնելու վայրից:
«Խաղաղությունից են խոսում, բայց շատ կներեք, գերիների հարցը չի՞ մտնում այդ օրակարգի մեջ: Ինչու այդ հարցը չեն բարձրացնում Ադրբեջանի առաջ։ Բացի այդ, կառավարությունը վերջերս շատ ակտիվ հանդես է գալիս միջազգային տարբեր հարթակներում, բայց ոչ գերիների հարցով. նրանք պարտավոր են այդ խողովակներն օգտագործել»:
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է, որ Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Թեև վերջինս ստացիոնար բուժման կարիք ունի, սակայն նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում: Նա այլևս չի կարողանում քայլել, իսկ բժիշկների կողմից նշանակված դեղորայքը նրան չի հատկացվում:
Լարիսա Ալավերդյանը նաև նշեց, որ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հիմնական պատճառներից մեկը նրանցից ինչ-որ խոստովանություն կորզելն է:
«Ադրբեջանի արածը Վիգենի հարցում խոշտանգում է, իսկ այդ հարցով ՄԱԿ-ում գործող ատյաններ կան, պետք է դիմել: Ադրբեջանը ինքնուրույն չի գնալու այդ քայլին, նրան պետք է ստիպել: Հարցը կարելի է բարձրացնել նաև որոշ գործընկեր երկրների միջոցով»։
Մեր դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում են, որ գերիների հարցով անում են հնարավորինը, սակայն չեն բարձրաձայնում, իրավապաշտպանը պատասխանեց.
«Էդ էլ հո զոհվածների թիվը չի, որ գաղտնի է, եթե դիմեին տարբեր միջազգային մարմինների, հայտնի կդառնար, նրանք, ի՞նչ է, թոնրի շուրջ զրու՞յց են վարում, ընկերական մակարդակո՞վ են ուզում հարցը լուծել, բայց չհասկացա՞ն մինչև հիմա, որ էդպես չի լինում, չի ստացվում»:
Հասմիկ Կիրակոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել