44-օրյա պատերազմից հետո բանակի ենթակառուցվածքային և նյութական կորստի իրական ծավալը չի բացահայտվում
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ռազմական բյուջեի աճի կամ սպառազինության մատակարարումների մասին խոսող իշխանությունը թվային առումով, բնականաբար, չի ներկայացնում, թե զինված ուժերը քանի միլիարդի կորուստ են ունեցել 44-օրյա պատերազմի և ՀՀ-ի դեմ 2022 թվականի ագրեսիայի հետևանքով:
Խոցված, թշնամուն հանձնած սպառազինություն, զինտեխնիկա, զինամթերք, ռազմական օբյեկտներ և այդպես շարունակ:
Դեռ չեմ խոսում նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի հետևանքով Ադրբեջանին հանձնված Քարվաճառից ու Քաշաթաղից հետո 3 մարզի երկայնքով ձևավորված առաջնագծի, դրա ենթակառուցվածքների, զորամասերի անխուսափելի ծախսերի մասին, որոնց անհրաժեշտությունը ևս պատերազմի հետևանք էր:
Ես դեռ խոսում եմ նյութական վնասների ոչ ամբողջ ցանկի մասին ու անդրադարձ չեմ անում զինված ուժերի կամ տնտեսության վրա այլ վնասակար ազդեցության մասին:
Հերիք չէ, որ մինչև հիմա պատասխանատվության չեն ենթարկել, դեռ մի բան էլ հոխորտում ու գլուխ են գովում: Կարծես պարտությունը մեր երկրի գլխին օդից է իջել»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...