Ամերիկյան «Ժողովրդավարության Ազգային Հիմնադրամը» 50.000֊ 500.000 դոլարի, ընդհանուր՝ 3 860 000 դոլարի դրամաշնորհ է հատկացրել հայաստանյան ՀԿ֊ներին. Կ. Պողոսյան
50.000֊ից մինչև 500.000 ընդհանուր 3.860.000 դոլլար, ահա այսքան դրամաշնորհ է հատկացրել Հայաստանյան ՀԿ֊ներին շուրջ 26 ծրագրի համար ամերիկյան <<Ժողովրդավարության Ազգային Հիմնադրամը (NED)>>։
Դրամաշնորհների անվանակարգերը բավականին գրավիչ են, առաջին հայացքից շատ կարևոր, բայց արդյո՞ք սրանք որևէ դրական ազդեցություն կունենան Հայաստանյան ներքին կյանքի վրա, թե էլ ավելի կխթանեն կառավարիչների բռնապետական գործողությունները և ավելի կխորացնեն ներհասարակական կյանքի թունավորումն ու պառակտումը։
Դրամաշնորհները տրամադրվել են 2025թ, բայց իրենց գործնական ազդեցությունը կունենան արդեն 2026 ձմռանը և բնականաբար աջակցելու են իշխանությունների վերարտադրմանը և նպաստելու են Հայաստանի պետականության վերջնական քայքայմանը և թուրք֊ադրբեջանական շահերին տարածքային և քաղաքական զիջումներին։
Թեման շատ ծավալուն է և ավելի մանրամասն կխոսեմ իմ առաջիկա եթերներից մեկում, բայց այս պահին նշեմ մի քանի փաստ Ժողովրդավարության Ազգային Հիմնադրամի մասին (NED)։ Սա մի հիմնադրամ է, որը ստեղծվել է 1983 թվականին՝ ԱՄՆ Կոնգրեսի նախաձեռնությամբ՝ «ժողովրդավարության և ազատության տարածման» նպատակով։ Թեև պաշտոնապես այն ներկայացվում է որպես անկախ ոչ կառավարական կառույց, հիմնադրամի հիմնական ֆինանսավորումը գալիս է ԱՄՆ կոնգրեսական բյուջեից և USAID-ի միջոցներից, ինչի պատճառով տարբեր երկրներում NED-ը ընկալվում է որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության գործիք։
Հիմնադրամի համահիմնադիր Ալեն Վայնշտեյնը 1991-ին հայտարարել է.
«Մեր գործունեության մեծ մասը նախկինում ԿՀՎ-ի աշխատանքն էր»։ NED-ի նախագահը`ազգությամբ հրեա Կարլ Գերշմանն իր հերթին բացատրել է, որ հիմնադրամը ստեղծվել է, որպեսզի «ժողովրդավարական կազմակերպությունները չստանան ուղղակի ֆինանսավորում ԿՀՎ-ից»։
NED-ը բացահայտորեն աջակցել է մի շարք քաղաքացիական շարժումների․
• Լեհաստանի «Սոլիդարություն»
• Չեխոսլովակիայի «Խարտիա 77»
• Սերբիայի «Օտպոր!»
Հետխորհրդային տարածքում հիմնադրամը ֆինանսավորել է Ռուսաստանի մի շարք կազմակերպություններ՝ տարեկան մինչև 5 միլիոն դոլար։
2004 թ․ հիմնադրամը Ռեյգան–Ֆասելի դրամաշնորհը շնորհեց չեչեն սեպարատիստ Իլյաս Ախմադովին, ում Մոսկվան ներկայացնում էր որպես «ահաբեկչության հանցակից»՝ նշելով նրա կապերը Մասխադովի և Շամիլ Բասաևի հետ։
NED-ը ֆինանսավորել է նաև «Ռուս–չեչենական բարեկամության ընկերություն» կազմակերպությունը, որը աջակցում էր Չեչնիայի սեպարատիստականներին։
2011-ին WikiLeaks-ի հրապարակումները ցույց տվեցին, որ NED-ը աջակցել է Մերձավոր Արևելքի երիտասարդական շարժումներին, որոնք առանցքային դեր ունեցան Արաբական գարնան հեղափոխությունների ընթացքում։
2015 թ․ հուլիսին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը NED-ը ճանաչել է անցանկալի կազմակերպություն, հայտարարելով, որ նրա ծրագրերը «սպառնում են երկրի սահմանադրական կարգին»։ Հիմնադրամը առաջին ամերիկյան կազմակերպությունն է, որը ներառվել է այդ ցուցակում։
Հատկանշական է ֆոնդի խորհրդի կազմը`նախկին կոնգրեսական, ՆԱՏՕ-ի զորքերի նախկին հրամանատար, Պաշտպանության նախկին նախարար, ԱՄՆ-ի պետքարտուղարի հետախուզության գծով նախկին օգնական և Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան, նախկին սենատոր և ազգային անվտանգության գծով նախագահական խորհրդի նախկին անդամ:
շարունակելի...




















ՌԴ ԱԳՆ-ն «The Insider»-ի «ռուս գործակալների Երևանում գտնվելու» մասին լուրն անվանել է կեղծ
ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին. «Հրապարակ»
Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներ
«Հայկական ավիաուղիները» Երևան է տեղափոխել իր առաջին Boeing 737-800 տիպի ինքնաթիռը. «Հետք»
«Նախընտրական Հայաստանը թուրք-ադրբեջանական ծրագրերում» թեմայով փորձագիտական քննարկում տեղի կունենա
«Հրապարակ». Հավաքին մասնակցելու համար ազատել են պաշտոնից
ՔՊ՝ 28,8 %, «Ուժեղ Հայաստան»՝ 14,9%, «Հայաստան»՝ 12,1%, ԲՀԿ՝ 8,7 %, «Միասնության թևեր»` 5,8 %․ սոցհա...
ԱՄՆ-ն Իրանի հետ կապ ունեցող 89 առևտրային նավ է կալանել ծովային շրջափակումն սկսելուց ի վեր
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ ապտակը ստացան Տաշիրում. «Հրապարակ»
«Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել. «Հրապարակ»