Իդրամի հովանավորությամբ կայացավ ՌոբոՏոն 2025 մրցույթը
ՌոբոՏոն 2025․ իսկական տոն՝ լի ռոբոտներով, տեխնոլոգիաներով, ինտերակտիվ ժամանցով և, իհարկե, ֆինանսական գրագիտության բաղադրիչով։ Իդրամի և Mind Center-ի հերթական համագործակցությամբ այս միջոցառումը շատ սպասված իրադարձություն էր թեմայով հետաքրքված դպրոցականների համար։ Սա բացառիկ հնարավորություն էր գաղափարների, փորձի, ինչպես նաև միմյանց հետ ծանոթանալու և շփվելու համար։ Միջոցառումը ներառում էր ռոբոտների փորձարկումներ, ցուցադրություններ, պանելային քննարկում ծնողների հետ, որի թեման էր երեխաների ապագայամետ կրթության կարևորությունը։
Իդրամ ընկերության ԿՍՊ նախագծերի գլխավոր մասնագետ Մանե Գասպարյանը նշեց․ «Շատ ուրախ ենք լինել ՌոբոՏոն 2025-ի գործընկերը։ Նշեմ, որ Mind Center-ի հետ սա մեր հերթական համագործակցությունն է, և մենք վստահ ենք, որ Հայաստանի ապագան կերտվելու է նորարարությամբ, տեխնոլոգիական մտածողությամբ և կրթությամբ։ Կարևոր է նաև, որ միջոցառումը ներառում էր ֆինանսական գրագիտության բաղադրիչ։ Ուստի կարող ենք փաստել, որ գտնվում ենք մի միջավայրում, որտեղ երեխաները ոչ միայն սովորում են ծրագրավորել, նախագծել կամ ղեկավարել ռոբոտներ, այլև հասկանալ, թե ինչպես է աշխատում իրական աշխարհը՝ իր ֆինանսական բաղադրիչներով»։
Mind Center-ի հիմնադիր, տնօրեն, ՌոբոՏոն 2025-ի կազմակերպիչ Անի Խաչատրյանը նշում է․ «ՌոբոՏոն միջոցառումը կազմակերպել ենք, որպեսզի շատ երեխաներ և ծնողներ ծանոթանան ռոբոտաշինությանը և կարողանան փորձել իրենց այս ոլորտում, սիրել այն, հետաքրքրվել գիտությամբ և տեխնոլոգիաներով։ Շատ կարևոր է, երբ բիզնեսն աջակցում է կրթական նախագծերին և դա շատ գնահատելի է։ Իդրամի հետ երկար ժամանակ ենք համագործակցում թե՛ ֆինանսական գրագիտության և թե՛ ՌոբոՏոնի շրջանակներում»։
Ռոբոտաշինություն, ֆինանսական գրագիտություն, անհպում վճարումներ․ տպավորիչ ու անակնկալներով լի օրն իր ներկայությամբ էլ ավելի ուրախ ու արդյունավետ դարձրեց ֆինանսական աշխարհում երեխաների հավատարիմ ուղեկից Ջունիորն, ով ոչ միայն ծանոթացրեց ֆինանսական գրագիտության կարևոր կանոններին, այլ նաև օգնեց իր կրտսեր բարեկամներին կատարել իրենց կյանքի ամենաառաջին անհպում վճարումը՝ ընդամենը մեկ դրամ վճարելով ֆինանսական գրագիտության լիարժեք ու ամփոփ դասընթացի համար, որն իրականացնում են Իդրամն ու IDBank-ը՝ «Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» արշավի շրջանակներում։
Օրվա ավարտին հայտնի դարձան նաև հաղթողների անունները, որոնք ստացան արժեքավոր մրցանակներ Իդրամ ընկերության կողմից։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...