Փաշինյանը ոչ միայն «կառավարությունն է», այլեւ թիվ 1 նյուզմեյքերը․«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է ․ Բարձրացած աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցից՝ «Հայկական ժամանակի» կայքից, հեռացրել են Սամվել Կարապետյանի կալանքի մասին աղմկահարույց հրապարակումը։
Հիշեցնենք․ նախօրեին, երբ դատարանը քննում էր կալանքը փոխելու միջնորդությունը, երեկոյան 19.00-20.00-ի միջակայքում ՀԺ-ն «Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ» վերնագրով լուր հրապարակեց, որն անմիջապես արտատպվեց այլ լրատվամիջոցներում: Սակայն դատարանն իր վճիռը հրապարակեց դրանից մոտ 12-14 ժամ անց: Միջնորդության քննությունը միայն կեսգիշերն անց ավարտվեց, իսկ որոշումը հրապարակվեց հաջորդ կեսօրին։
Հրապարակմանն արձագանքեց նաեւ Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամը. «Այժմ արդեն փաստ է, որ Հայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն»: Երեկ, երբ իմ պաշտպանյալ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցով դատական նիստը դեռ ընթանում էր, վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցն արդեն հրապարակեց կալանքը երկարաձգելու մասին «վճիռը»։ Այսօր դատարանը պաշտոնապես հաստատեց այդ կանխորոշված դատավճիռը՝ երկարաձգելով կալանքը եւս երկու ամսով»։
Ի դեպ, միայն այս փաստը բավական է, որ հետագայում ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ որոշում կայացնի: Մենք անցյալում մի առիթով գրել ենք, որ ժամանակին Փաշինյանը երբ որեւէ պաշտոնյայի էր ազատում կամ նշանակում, կամ` կալանավորում էին որեւէ անձի, հրահանգում էր տեղեկատվությունն առաջինը ՀԺ-ին տրամադրել: Նա ոչ միայն ՀՀ ողջ «կառավարությունն է», այլեւ երկրի թիվ 1 նյուզմեյքերը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 20 11․ 25 թ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան