Նարեկ Նալբանդյանը ձեռք է գցել Մասիսի եւ Սարդարապատի սուպերմարկետներին․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Վերջերս մենք հրապարակում էինք արել վերջին տարիներին հայտնի դարձած օլիգարխ Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմակետների ցանցի վերաբերյալ` նշելով, որ Նալբանդյանն այն ընդլայնում է Սյունիքում։ Այս հրապարակումից հետո քաղաքացիներից մեկը մեզ ուղարկել է Մասիս քաղաքում եւ Սարդարապատ գյուղում բացված ցանցի նոր մասնաճյուղերի լուսանկարները։ Մեզ լուսանկարներ ուղարկած անձն առավել ծանոթ էր Սարդարապատի սուպերմարկետի պատմությանը. «Սարդարապատը մեծ գյուղ է, այստեղով է անցուդարձը, շարժը շատ է։
«88»֊ի տեղում եղել է «Էլիտ» սուպերմարկետը` կողքին էլ «Էլիտ շինանյութ» խանութը, հսկայական սուպերմարկետ էր, մտնում էիր` ծայրը չէր երեւում, լավ աշխատում էր մի քանի տարի, երևի մի տարի առաջ հանկարծակի փակվեց, եւ վերջերս տեսանք, որ վերաբացվել ա «88» անունով, Մասիս դեպքում էլ, այդտեղ էլ այլ խանութ էր»,֊ասաց մեր զրուցակիցը։
Ի դեպ, այս խանութների ցանցը կապվում է Աննա Հակոբյանի անվան հետ, թեպետ վերջինս հերքել է իր առնչությունը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան