Իշխանությունները չեն էլ թաքցնում, որ ՀԷՑ-ն ու Եկեղեցին իրենց հետաքրքրում են բացառապես նախընտրական «տրամաբանության» մեջ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունների գլխավոր կռիվը ներքին դաշտում է. նրանք պատերազմում են ոչ միայն ընդդիմադիրների ու ընդդիմախոսների, այլև ամեն մի ազգայինի դեմ՝ այդ ճանապարհին կիրառելով նաև «իրավապահ» գործիքակազմը:
Սակայն, ի թիվս գլոբալ խնդիրների, այդ թվում, ինչպես շատերն են բարձրաձայնում, Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջների կատարման, հիմա արդեն իշխանությունները չեն էլ թաքցնում, որ թե՛ ՀԷՑ-ը խլելու գործընթացը, թե՛ Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմն ունեն նաև նախընտրական «տրամաբանություն»: Բուն քպականներն, իհարկե, դեռևս խուսափում են «ճակատային» խոսել այդ մասին, սակայն նրանց սատելիտները, որոնք երբեմն «քպականներից ավելի քպական» են, սկսել են այդ մասին բարձրաձայն արտահայտվել: Մասնավորաբար, նրանք ցնծում են, թե ընդդիմադիրներից վերցվում է երկու մեծ «ադմինիստրատիվ լծակ». խոսքը Հայաստանի էլեկտրական ցանցերի ու Հայ առաքելական եկեղեցու մասին է: Դժվար է ասել՝ սա իշխանությունների ձգտումների ակամա բացահայտում է, թե իշխանություններն են իրենց սատելիտների միջոցով «բաց խաղում», սակայն փաստը մնում է փաստ, որ օրվա իշխանություններին չեն հետաքրքրում ո՛չ ՀԷՑ-ի ճակատագիրը, ո՛չ Հայաստանի կրելիք հետագա վնասները, ո՛չ Եկեղեցին, ավելին՝ իրենք դրանք դիտարկում են միայն որպես «նախընտրական ռեսուրս»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան