Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Հասարակություն

Հայաստանում հաստատվել է հարկային տեռորի և համակարգային կոռուպցիայի նոր մոդել․ AntiCor

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2024 թ. նոյեմբերի 19-ին, պաշտոնից ազատվեց ՀՀ պետական եկամուտների նախարար Ռուստամ Բադասյանը։ AntiCor-ի աղբյուրները դեռ այն ժամանակ արձանագրել էին՝ պաշտոնազրկման իրական պատճառը պետական բյուջեի հարկային և այլ պարտադիր վճարների մասշտաբային թերհավաքագրումն էր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետագայում հրապարակայնորեն հաստատեց այս տեղեկությունը՝ ընդգծելով, որ խնդիրը որ թե «անձնական է», այլ՝ «համակարգային»։ Իրականում, 2024 թ. միայն հարկային թերհավաքագրումը կազմել էր 224 միլիարդ դրամ, որը ուղիղ արձանագրում էր ՊԵԿ համակարգի փլուզումը։

Համակարգային ճգնաժամի «լուծումը»՝ անիրատեսական պայման, սպառնալիք և քաղաքական հաշվարկ
AntiCor-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը Բադասյանի առաջ դրել էր անհնարին պայման․ ոչ միայն 2025-ի համար նախատեսված հարկային մուտքերը ապահովել, այլ նաև փակել 2024-ի 224 միլիարդ դրամ պակասորդը։

Չկատարելու դեպքում՝ սպառնացել էր քրեական պատասխանատվությամբ։

Բադասյանը, հասկանալով պայմանների ոչ իրատեսական լինելու հանգամանքը, մերժեց և հեռացավ։

Իշխանությունը կանգնեց նոր խնդրի առաջ՝ գտնել մեկին, ով պատրաստ կլինի ստորագրել այս անհնարին «պլանի» տակ և դրանով էլ դառնալ հարկային ճնշման գործիքը։

Էդուարդ Հակոբյան․ համարձակված պաշտոնյան, ով ներդրեց կեղեքման համակարգ
Այդ մարդը 33–ամյա Էդուարդ Հակոբյանն էր, այդ պահին՝ ֆինանսների փոխնախարար։

Նա Փաշինյանին խոստացել էր՝ 2025 թ. կհավաքագրի 330 միլիարդ դրամով ավելի, քան նախատեսված է 2024 թ. բյուջեում։

Այսինքն՝ գրեթե անհնարին ցուցանիշ՝ մի երկրում, որտեղ հենց նոր էր արձանագրվել 9% հարկային թերհավաքագրում։

Այնուհետև Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ և սկսեց իր խոստման կատարումը։

Բայց այդ խոստումը կարող էր իրականացվել միայն մեկ մեթոդով՝

գործարարների համակարգային կեղեքում, հարկային տեռոր, խուզարկություններ և ահաբեկման քաղաքականություն։
AntiCor-ին դիմող բազմաթիվ գործարարներ, որոնք մինչ այս իրենց գոհունակությունն էին հայտնում բիզնեսի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող քաղաքականությանը՝ սկսում են գաղտնիության պայմաններով առաջին անգամ պատնել իրենց պատմությունները, որոնք գրեթե համընկնում են․

Գործարարներից մեկն AntiCor-ին պատմում է, որ ինքը բիզնեսով է զբաղվում ներկրման ոլորտում։ ՊԵԿ ներկայացուցիչները ստուգումների ընթացքում բանավոր պահանջել են վճարել 259 միլիոն դրամ «ավել» հարկ, նախազգուշացնելով՝ եթե չվճարի, ստուգումն ավարտելուց հետո կհայտնվի դրա կրկնակի պահանջը։

Գործարարը մերժել է։

Արդյունքում՝

-«հայտնաբերվել» է մոտ 400 միլիոնի հարկերի խուսափում,
-2 օր անց Քննչականը և ՊԵԿ–ի օպերատիվ ծառայողները խուզարկություններ կատարելու համար ներխուժել են -գրասենյակներ և տնօրենի ու սեփականատիրոջ բնակարաններ,
-գրասենյակներից առգրավվել են բոլոր համակարգիչները, հեռախոսները, փաստաթղթերը, որի հետևանքով բիզնեսը 4 ամիս է՝ կանգ է առել և կանգնած է սնանկացման եզրին։

Մեկ այլ գործարար՝ շինանյութի խանութի սեփականատերը, պատմում է, որ նույն եղանակով խուզարկությանը մասնակցել են դիմակավորված հատուկջոկատայիններ, որոնք խանութում աշխատողներին ու գնորդներին հատակին են պառկեցրել։

Նպատակը պարզ է․

բացի սեփականատիրոջն էական ավել հարկ վճարելը, նաև վախեցնել հաճախորդներին և ոչնչացնել բիզնեսի համբավը։

Գործարարներին ստիպում են վաճառել բիզնեսները

AntiCor-ը ստացել է նաև այնպիսի դեպքերի վերաբերյալ տվյալներ, երբ բիզնեսներին ՊԵԿ–Քննչական զույգը փորձում է «սպանել» հարկային տեռորի միջոցով, որից հետո միջնորդավորված անձինք առաջարկում են՝ վաճառել բիզնեսը «մտերմիկ գնով»։

Այս գործարքների վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է։ Մեկ օրինակ արդեն ուսումնասիրվում է՝ Սյունիքում սուպերմարկետի սպասվող վաճառքի գործարքը, որի շուրջ հավաքագրվում են փաստեր։

Վերոնշյալ գործընթացը այլ անուն չունի․

✔️ սա համակարգային կոռուպցիա է,
✔️ պետական լծակների օգտագործում անձնական կամ խմբային շահի համար,
✔️ իշխանական սպառնալիքի ներքո լրացնել թերհավաքագրումները՝ բիզնեսները սնանկացնելու հաշվին,
✔️ և պետության կողմից գործարարության թալան։

AntiCor շարունակելու է բացահայտումները

AntiCor-ի հետաքննողները արդեն ուսումնասիրում են տասնյակ այլ դեպքեր։

Դրանք բոլորն ունեն նույն ձեռագիրը՝

-անհիմն ստուգումներ,
-անօրինական պահանջներ «ավել հարկ» վճարելու,
-սպառնալիքներ,
-խուզարկություններ՝ ցուցադրական ուժի կիրառմամբ,
-բիզնեսների համակարգային կաթվածահարում։

AntiCor-ն այս պահին այլ գործարարներից ակնկալում է ստանալ փաստեր, ձայնագրություններ, փաստաթղթեր և երաշխավորում ենք այդ գործարարների գաղտնիությունը։

Միաժամանակ հայտնում ենք պատրաստակամություն իրավական աջակցություն ցուցաբերել այն գործարարներին, որոնք դարձել են ՊԵԿ–Քննչական զույգի այս եղանակով իրականացվող հարձակումների զոհ։

Մենք պարտավորվում ենք ամբողջությամբ ներկայացնել այս մեխանիզմի ճարտարապետությունը և պատասխանատվության հարց բարձրացնել այն անձանց նկատմամբ, ովքեր պետական համակարգը փոխել են շորթման և բռնության գործիքի