Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

«Օրենքով գող» Գևորգ Մելիքյանին (Օշականցի Գևորիկ) ձերբակալելուց հետո դատարանն ազատ է արձակել

24News-ն արդեն հայտնել էր, որ Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի հետ համատեղ գործողությունների արդյունքում նոյեմբերի 6-ին ձերբակալել էր «օրենքով գող» Օշականցի Գևորիկին՝ Գևորգ Մելիքյանին, որին դիմել էր Վանաձորի համայնքապետարանի կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի ղեկավար, ՔՊ-ական Քրիստինե Մադոյանը իր ընտանիքի անդամից մեկ այլ քրեական հեղինակության կողմից պահանջվող 250 հազար դոլարի հարցը լուծելու համար։

Ի պատասխան 24News-ի գրավոր հարցման, Քննչական կոմիտեից մեզ պատասխանել են, որ ՔԿ-ն ձերբակալման նույն օրը դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Մելիքյանի նկատմամբ կալանքն իբրև խափանման միջոց ընտրելու համար, որը դատարանի կողմից մերժվել է։

«Դատարանի որոշումն ուղարկվել է քրեական վարույթի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ որոշման բողոքարկման հարցը քննարկելու համար», – պատասխանեցին մեզ Քննչական կոմիտեից։

Ի դեպ, նույն պատասխանի մեջ ՔԿ-ն հստակեցնում է, որ Վանաձորի համայնքապետարանի կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի ղեկավար Քրիստինե Մադոյանը, որն ըստ որոշ լուրերի այդ պաշտոնին նշանակվել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ ունեցած մտերիմ հարաբերությունների համար, այս քրեական գործում ունի վկայի կարգավիճակ։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը գործելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, ստեղծելով և ղեկավարելով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներից տեղեկանալով, որ ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ն ՌԴ-ում ծավալած գործունեության ընթացքում մեծ գումարներ է վաստակել, նրանից պահանջել է 250 հզր ԱՄՆ դոլար գումարի չափով անօրինական օգուտ։

Կոմիտեից հայտնել էին, որ Հ.Մ.-ի քույրը, տեղեկանալով նկարագրված խնդիրների մասին, դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ս.Հ.-ին, ով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման և անօրինական օգուտ ստանալու նպատակով ստանձնել է առաջացած գումարային խնդրի լուծումը:

Արդյունքում, Ս.Հ.-ի և Գ.Մ.-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել պահանջված գումարի փոխարեն առավել նվազ՝ 66 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 25 մլն 522 հզր 200 ՀՀ դրամ վճարելու շուրջ, որը տուժողի կողմից փոխանցվել է Գ.Մ.-ին:

Մերի Մանուկյան