Փաշինյանը պառակտում է մտցնում բարձրաստիճան հոգևորականների մեջ
Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում կմասնակցի պատարագին՝ Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ։ Վերջին շաբաթներին Փաշինյանը պատարագների մասնակցում է տարբեր եկեղեցիներում։ Անցած շաբաթ, օրինակ, Վայոց ձորի Խաչիկ գյուղում էր, որտեղ պատարագը մատուցել է հենց թեմի առաջնորդը։ Այժմ էլ գնալու է Արարատ։ Ի դեպ, Տեր Երվանդ Բաբայանն Սուրբ Հակոբ եկեղեցու մշտական քահանան չէ։ Գյուղի իրական քահանան Տեր Հարությունը երեկվանից արձակուրդ է ուղարկվել։
Իսկ Նոր քահանային Արարատ գյուղ է ուղարկել Մասյացոտնի թեմից, որի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը միակն է եղել, ով հոգևոր ժողովում դեմ է քվեարկել Փաշինյանին միացած Տեր Արամին կարգալույծ անելու միջնորդությանը։ Ըստ էության, Փաշինյանն արդեն ունի մի քանի եպիսկոպոսների աջակցությունը և նախքան Վեհարանի դեմ գրող ձեռնարկելը փորձում է ընդհանրապես պառակտում մտցնել Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների շարքերում, որպեսզի նրանց միջոցով հնարավոր հնարավոր լինի խարխլել Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիրքերը։ Հաշվի առնելով վերջին օրերի զարգացումները, կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանին դա որոշակիորեն հաջողվել է, բայց և լուրջ փորձություն է նրան սպասվում։
Հայկ Բադալյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել