«Քաղպայմանագրի» ընտրացուցակում զարմանալի անուններ են լինելու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում, մեր տեղեկություններով, զարմանահրաշ փոփոխություններ են լինելու։ Փաշինյանը ցանկանում է ՔՊ ցուցակում ներգրավել նաև այն մարդկանց, որոնք վերջին տարիներին աչքի են ընկել ընդդիմադիր հռետորաբանությամբ, ընդ որում բավականին կոշտ, բայց արդեն մի քանի տարի է սերտորեն համագործակցում են իշխանությունների հետ։
Մասնավորապես, ՔՊ մեր աղբյուրը հայտնեց, թե կուսակցությունում մեծ լոբբինգ է իրականացվում Ազգային ժողովի պատգամավոր, նախկինում «Հայաստան» դաշինքից ընտրված Գեղամ Նազարյանին ՔՊ ընտրացուցակ ընդգրկելու համար։ 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հայրը պատերազմից հետո կոշտ քննադատում էր Նիկոլ Փաշինյանին ամենավերջին բառերով, նախշում հենց հանրահավաքներում, խորհրդարան ընտրվելուց հետո էլ տևական ժամանակ բավական ակտիվ ակտիվ էր իշխանություններին քննադատելու հարցում, բայց արդեն տևական ժամանակ ոչ միայն չի քննադատում, այլև փորձում է Նիկոլ Փաշինյանին մաքրել դավաճանի պիտակից։
Խոսակցություններ կան, որ Նազարյանին «Հայաստան» դաշինքից կարողացել են պոկել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Հիմա էլ Նազարյանն արդեն անկախ պատգամավոր է, ժամանակին էլ հիշեցնենք, աշխատել է Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթում և ջերմ հարաբերություններ ուներ փաշինյանների ընտանիքի հետ։ «Քաղպայմանագիրը» նաև ցանկանում է ընտրացուցակում ընդգրկել մի քանի նախկին ընդդիմադիր համայնքապետերի, նրանց միջոցով ևս բավականին լուրջ ձայներ հավաքելու համար։
Դրանցից մեկը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն է, որը պատերազմից հետո «Սյունյաց ողջույնների» կազմակերպիչներից մեկն էր, բայց վերջինս էլ աննկատ անցել է իշխանության կողմը և սերտորեն աշխատում է նրանց հետ։ Նախօրեին էլ Առուշանյանն անձամբ է Գորիսում ընդունել սոցապնախարար Արսեն Թորոսյանին, շրջել նրա հետ, ներկայացրել Գորիսում կատարված աշխատանքները։ Առուշանյանը միգուցե ընտրացուցակում չլինի, բայց իշխանություններին խոստացել է Գորիսից լուրջ ձայներ ապահովել Նիկոլ Փաշինյանի համար։ Ընդ որում, ըստ մեր աղբյուրի, Նազարյանն ու Առուշանյանը միակը չեն, ովքեր վաղուց դարձել են «Քաղպայմանագրի» սպասարկուն։
Աննա Մարգարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել