Ucom-ն ավարտել է 5G ցանցի կառուցումը Հայաստանի բոլոր քաղաքներում
Հայաստանում 5G ցանցի հասանելիությունն այսօր արդեն իրականություն է․ Ucom-ն ավարտել է նոր սերնդի կապի ներդրումն երկրի մասշտաբով՝ այն հասանելի դարձնելով ՀՀ 49 քաղաքներից 48-ում և հարյուրավոր բնակավայրերում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան–Դիլիջան մայրուղու երկայնքով, Բագրատաշեն, Բավրա և Ագարակ սահմանային անցակետերում։ Այսօր արդեն Հայաստանի բնակչության ավելի քան 94 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու արագ և հուսալի շարժական ինտերնետից՝ միանալով մեծ թվային աշխարհին։
2024 թվականի նոյեմբերին մեկնարկած աշխատանքների արդյունքում՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում Ucom-ը 5G-ն հասանելի է դարձրել երկրի բոլոր խոշոր բնակավայրերում։
«5G-ի ընդլայնումը մեզ համար պարզապես տեխնոլոգիական առաջընթաց չէ, այլ Հայաստանի բնակիչների համար ժամանակակից, արագ և կայուն կապ ապահովելու կարևոր քայլ։ Մենք կատարեցինք մեր խոստումը. ընդամենը մեկ տարվա ընթացքում կարողացանք ապահովել 5G ծածկույթ՝ երկրի բնակչության ավելի քան 94 տոկոսի համար, դարձնելով այն իսկապես ազգային մասշտաբի տեխնոլոգիական նախագիծ։ Ենթակառուցվածքների արդիականացումն ու նորարար լուծումների ներդրումը շարունակելու են մնալ մեր հիմնական առաջնահերթություններից։ Մենք հավատում ենք, որ հուսալի և արագ ինտերնետը հնարավորություն է՝ կրթության, աշխատանքի, առողջապահության ու բիզնեսի համար», - ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ենթակառուցվածքների արդիականացման շարունակական, լայնածավալ աշխատանքների շնորհիվ Ucom-ի բաժանորդները ստանում են ոչ միայն ավելի արագ, այլև միջազգային ստանդարտներին համապատասխան, կայուն և հուսալի կապ։ 5G տեխնոլոգիան բացում է թվային կյանքի նոր փուլ, որտեղ հնարավոր է ունենալ բարձրորակ տեսազանգեր աշխատանքի և ուսման համար, իրական ժամանակում փոխանցել մեծածավալ տվյալներ և լիարժեք օգտվել նոր սերնդի խելացի լուծումներից։
Ֆիքսված և շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև 5G ցանցի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։
*5G ցանցի ծածկույթում ընդգրկված չէ միայն Դաստակերտ քաղաքը՝ տեխնիկական և ենթակառուցվածքային սահմանափակումների պատճառով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...