Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Գայլերը գոհ են, իսկ գառները՝ փնտրտուքի մեջ

Երկիրը մեղավոր չի, որ շրջափակված է  գլխակեր բարքերով ապրող մարդկանցով, որոնք աղետալի ծանր ժամանակներում անգամ ուզում են ինքնահաստավել։

Երկիրն է ափսոս...

Փաստորեն ինչ եղավ, եղավ Արցախի ու Արցախի մեր հայրենակիցների հետ. ցեղասպանություն, հայրենազրկություն, զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ, անթաղ մարմիններ,  հազարավոր զոհեր, հաշմանդամ քաղաքացիներ, խեղված ճակատագրեր... իսկ պատերազմում զոհված մեր տղաների արյունը, արյունը ի՞նչ դարձավ, որովհետեւ ոչ արյան համար կռիվ տվող եղավ, ոչ էլ նրանց կյանքի հաշվին պահած երկրի։ 

ԱԺ-ում վատ սարքած ներկայացումից, մինչեւ կոստյումի ճարմանդը խոր վերք... սպին մնալու է, քանի դեռ ոչ զղջումի, ոչ էլ սխալների ուղղում կա, չհաշված քաղաքական դիակները, որոնք աչքերը բացում են, որ դատարկ դհոլները կլառնետ փչեն, իսկ նորերի մեջ նրանցով հիացող փամփլիկ բեղ-մուրուսավորները շարունակում են ճամարտակել ու իրենց ազգադավ պահվածքով շարունակում են գործել ի շահ թշնամու...

Գայլերը գոհ են, համա գառները փնտրտուքի մեջ։ Չկա կոմպոնենտություն։ Անձնական շահը խեղդել է երկրի շահին։ 
Քանի՞ ստնտու խաղաղության պայմանագիր են կնքել դրսի ուժերի հետ, որքա՞ն ժամանակով է այն հետաձգվել, ինչքանով է խաղաղություն մուրալը հպարտություն, ինչքան է դեռ շարունակվելու գլխավոր ազգադավ բանակցողի թշնամական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ, ու ինչքան է տեւելու դավաճանությունը։

Ասեմ։ Քանի դեռ մենք արխային ենք, ու մեզ թվում է, թե լիքը ժամանակ ունենք, իսկ Արցախը դավաճանության արդյունքում թշնամուն հանձնելուց հետո որոշել ենք, որ լավ ենք ապրելու։

Ու հենց այդ «լավ» ապրելու գրավականն է, որ կառավարության ներսում ամեն ինչ արվում է, որ մարդկանց «երջանկացնեն», զբաղեցնեն էժան բաներով։

Օրինակ, Հանրապետության հրապարակը կաթվածահար է։ Նոյեմբերի սկզբներից ամանորին են պատրաստվում։ Ու թե ինչքան միլիարդներ են ծախսում քաղաքի արտաքին տեսքը զարդարելու համար, մոտ օրերս հստակ թվերով պարզ կլինի։ Թեեւ հասարակությանը չի էլ հետաքրքրում, չի հետաքրքրում քաղաքի արտաքին տեսքը, անգամ այն միլարդները, որ իրենց հարկերի հաշվին է օգտագործվում։ Ինչների՞դ վրա եք էդքան երջանիկ, ու անդարդ, որ մի հատ էլ միլիարդներ եք ծախսում էս սովահար երկրում, չհաշված այն, թե ում երեխայի կյանքի հաշվին եք ապրում, հետն էլ ճոխություններ ձեզ թույլ տալիս։ Բայց քանի որ հարկատուներիս հաշվին է ամեն ինչ արվում, մինչեւ մի կոպեկ ծախսելն ու գրպանելը, ինչու ոչ հերն էլ անիծած։ Ասֆալտ են փռում մեր հաշվին, աննախադեպ իրադարձություն որակում, ու մարդիկ կան, որ երջանիկ են ասֆալտով։ Որովհետեւ մենք ազգովի լռելյայն դիտորդ ենք։ Միայն արձանագրում ենք աղետներն ու անցնում.

Իսկ գերիների, անհետ կորածների ծնողները, թող հավաքվեն մեկ ու մեջ կառավարության դիմաց ու անպատասխան ու թեւաթափ տուն գնան։

Չհաշված այն, որ պատերազմը շարունակվում է, ու ամեն օր մի նոր աղետ են բերում մեր գլխին, երկիրը արյուն է թքում, մաս֊մաս տորթի պես կտրում ու նվիրում են թշնամուն, անունը դնում՝ սահմանազատում, սահմանագծում։ 

Բաքվի բանտերում մեր հայրենակիցներին խոշտանգում են, դատում են, ցմահ ազատազրկման են տանում, իսկ այդ մասին միայն նրանց հարազատներն են խոսում։ Իսկ Հայաստանում քաղբանտարկյալների թիվը գնալով ավելանում է։ Կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգվեց երեք ամսով։

Իշխանությունը շարունակում է վախի մթնոլորտ ձեւավորել, իսկ մինչեւ 2026թ.-ը բանտերում կհայտնվեն շատերը, որոնք «կխանգարեն» Նիկոլ Փաշինյանին։

Արթուր Հայրապետյան