Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Բաքվի բանտերում ցմաhի տարվող մեր հայրենակիցներին ֆոնին Երևանի բանտային մթնոլորտը կրկնակի այլանդակ է. Վահե Հովհաննիսյան

Այսօր հայերենի ամենատարածված, գործածական բառերն են. կալանք, դատ, դատավոր, դատախազ, ԱԱԾ, գաղտնալսում, քննչական։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Միայն սա հերիք է հասկանալու համար, որ մենք ապրում ենք աննորմալ իրականության մեջ։ Հերիք է հասկանալու համար, որ որևէ ստեղծագործ, որևէ պոզիտիվ զարգացում և պրոցես հնարավոր չեն։ Այս բառերը լավագույնս են նկարագրում երկրի մթնոլորտը։ Մի երկիր, որտեղ իշխանության հպարտության առարկան մարդ բռնելն է, չի կարող իր քաղաքացիների համար լինել գրավիչ, չի կարող ունենալ զարգացման պոտենցիալ։ Մեզ մոտ ցանկացած քննարկում, ցանկացած ելույթ վերջանում է իշխանության կողմից մարդ բռնելու սպառնալիքով և ռեալիզացիայով։ Ցանկացած ընտրություն վերջանում է ոչ թե իրար շնորհավորելով ու աշխատելու պատրաստակամությամբ, այլ՝ բռնելու, խուզարկելու, կալանավորելու պատմություններով։

Երբ կալանքներից մարդկանց են ազատում, ես էլ բոլոր նորմալ մարդկանց պես ուրախանում եմ, բայց օրվա տրամաբանությունը մեջս կասկած է մտցնում. դա անում են տեղեր ազատելու, նոր խմբաքանակ կեղծ գործերով նորերին կալանավորելու համար։

Բաքվի բանտերում ցմահի տարվող մեր հայրենակիցներին ֆոնին Երևանի բանտային մթնոլորտը կրկնակի այլանդակ է։ Լավ, էս ի՞նչ ենք անում։

Չի կարող իշխանությունն ընտրազանգված հավաքել՝ մարդ բռնելու խոստումով։ Չի կարող իշխանությունը երկրի զարգացման ծրագիրը կառուցել կոտրելու, բռնելու, պատժելու, քանդելու, դեստրուկցիայի խոստումներով։ Սա հակասում է առողջ տրամաբանությանը, սա հակասում է կյանքի օրենքներին։

2026-ի ընտրությունները սրա մասին են. փոխել երկրի բովանդակությունը։ Պետությունները զարգանում են մտքով, գաղափարներով, ներքին համերաշխությամբ, արդար դատարաններով։ Եթե մենք ունենանք ճիշտ մտածող լիդերություն, որոնք մարդկանց հետ կխոսեն մարդկային լեզվով, այս պարզ բաները կկարողանան ձևակերպել և տեղ հասցնեն, մենք կունենանք արդյունք»,-գրել է նա: