Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Մամուլի տեսություն

Նախապես պայման է դրվում, որ պատարագի տեքստից պետք է զեղչվի Կաթողիկոսի անունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շրջիկ հավատաքննիչների խմբակը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս կիրակի էլ այցելելու է Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Պատարագն իրականացնելու է Տեր Երվանդ քահանա Բաբայանը։

Շուրջ մեկ ամիս է՝ Փաշինյանը տարբեր եկեղեցիներում պատարագների է մասնակցում, սկզբում կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի ձեռամբ, հետո՝ ոչ կարգալույծ քահանաների՝ փորձելով Մայր Աթոռին այլընտրանք հոգեւոր խմբակ ձեւավորել։ Եվ ամեն անգամ նախապես պայման է դրվում, որ պատարագի տեքստից պետք է զեղչվի կաթողիկոսի անունը, ինչը պարտադիր է Եկեղեցու կանոնագրքով։ Այս կիրակի էլ այցելելու են Վազգեն Սարգսյանի հայրենի Դավալու։

Մեր տեղեկություններով, Տեր Երվանդ Բաբայանը Սուրբ Հակոբ եկեղեցու մշտական քահանան չէ, հիմնական քահանան Տեր Հարությունն է, որը Փաշինյանի հայտարարության օրը՝ որ գնալու է Արարատ, արձակուրդ է գնացել։ Տեր Երվանդն Արարատ գյուղ է ուղարկվել Մասյացոտնի թեմից, նա Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվն է։

Եկեղեցին, ի դեպ, կառուցվել է Հովիկ Աբրահամյանի կողմից, դրանից էլ անունը՝ Սուրբ Հովհաննես։

Ի դեպ, լուրեր կան, որ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը եւ Վայոց Ձորի թեմի առաջնորդը դեմ են քվեարկել Փաշինյանին միացած Տեր Արամին՝ Ստեփան Ասատրյանին կարգալույծ անելու միջնորդությանը՝ հիմնավորմամբ, թե չսրենք պետություն-եկեղեցի հարաբերությունները։

Ենթադրվում է, որ կաթողիկոսի անունը չեղարկելու պահանջին առաջիկա պատարագն անող քահանան համաձայնել է, ինչպես արվեց նախորդ անգամ՝ Վայոց Ձորում»։