Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի Չինաստանի իշխանությունները պլանավորում են արգելել արևային վահանակների սարքավորումների առաքումը ԱՄՆ Որտեղի՞ց են Գուրգեն Սիմոնյանի ֆինանսները
Ընտրություններին մասնակցելով եկեք անցյալում թողնենք` պառակտումը․ գալիս է միասնականության դարաշրջանը․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիներ․ Փաշինյանը՝ լավագույնը, ինչ պատահել է քոչվոր ժողովրդինՄեզ մեկ Սաֆարովից չկարողացան պաշտպանել, իսկ 300.000 ադրբեջանցուց ինչպե՞ս են պաշտպանելու․ «Ուժեղ Հայաստան»Լարսում կանգնած է ոչ թե բեռնատարը, այլ Հայաստանի տնտեսությունը. արտահանողները մնացել են մենակ. Էդմոն ՄարուքյանԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Նարեկ»-ը՝ որպես օրհնություն. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Ավան վարչական շրջանում էՄենք փոփոխություն կբերենք մեր երեխաների ապագայի համար․ «Ուժեղ Հայաստան»Սամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ովՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արմավիրում է․ ԲՀԿՄեզ պետք է մարզի բնակիչների օգնությունը իմանալու համար ցանկացած մարզի խնդիրները․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է ԱվանումԶոհվածների ընտանիքները և արցախահայությունը լինելու է մեր ուշադրության կենտրոնում․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթըՄենք ամեն ինչ անելու ենք մարդկանց համար, ոչ թե մեր գրպանների․ Սամվել ԿարապետյանՇատ մեծ տնտեսական գոտի Հրազդանում․ ԿարապետյանԿոտայքի մարզում մոտ 27% բնակչության աղքատ են․ Սամվել ԿարապետյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել է ԷջմիածինՎարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան
Մամուլի տեսություն

Չի կարելի ձևական պրոցեսներ ապահովելու համար ուրիշի ձեռքին խաղալիք դառնալ․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ» գրում է․ «Երեկ, առավոտյան ժամը 10։00-ին հայկական քաղհասարակության 5 ներկայացուցիչ չարտերային թռիչքով մեկնեցին Բաքու։ Պատվիրակության մեջ են Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նարեկ Մինասյանը, Նաիրա Սուլթանյանը, Սամվել Մելիքսեթյանը։ Արեգ Քոչինյանն «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահն է, 2018-2020թթ․ աշխատել է ՀՀ Անվտանգության խորհրդում՝ որպես մամուլի քարտուղար։ 2022-2024թթ․ եղել է «Իքս-արտ» համակարգիչների խանութի փոխտնօրենը։ Ընկերության անվան հետ է կապված 2024-ին ձեռք բերված գերհամակարգչի պատմությունը, որի գնման համար կառավարությունը ծախսել էր 2․7 մլրդ դրամ։ Քոչինյանը 2022-ին հիմնադրել է նշված հետազոտական կենտրոնը։

Նարեկ Մինասյանը Քոչինյանի հիմնադրած «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ ասոցացված փորձագետ է, զուգահեռ աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես քաղաքական լրագրող։ 2014-2018թթ․ եղել է «Հայացք» վերլուծական կենտրոնի ռազմաքաղաքական անվտանգության փորձագետը։

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնից պատվիրակության մեջ ընդգրկված մյուս անդամը փորձագետ, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն է։ Նա 2009-ին ավարտել է Դոնի Ռոստովի Հարավային Դաշնային համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը։ Բորիս Նավասարդյանը, որը, իր պնդմամբ՝ կառավարության առաջարկով է ընդգրկվել խմբում, Երեւանի մամուլի ակումբի նախագահն է՝ 1995 թվականից, 2023-ից ակումբի պատվավոր նախագահն է։ Խմբում է նաեւ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը։ Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 21-22-ին, Երեւան էին ժամանել ադրբեջանցի պատվիրակներ, այդ թվում՝ Լաչինը փակող էկոակտիվիստ կոչվածը։ Սա, ըստ էության, պատասխան այց է։ Կառավարությունն այս այցի համար հատկացրել է 17․5 միլիոն դրամ։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, որ հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները չեն տեսակցելու հայ ռազմագերիներին, եւ նրանց վերադարձի մասին քննարկում չի լինելու: Մենք տեղեկացանք, որ նրանք Բաքու են մեկնել Խաչատուր Սուքիասյանին պատկանող FlyOne ավիաընկերության օդանավով:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այս այցին, նկատում է. «Այս ամենը սպասելի էր: Սա Երեւան կատարած այցի պատասխանն էր: Չեմ զարմանում՝ տեսնելով այն մարդկանց անունները, ովքեր մեկնել են Բաքու: Բնականաբար, պետք է Բաքու մեկնեին նրանք, ովքեր իշխանության հետ բացարձակ, 100 տոկոսով համախոհներ են: Բաքու չէր կարող մեկնել մեկը, որի խոսույթն իշխանության հետ համաձայնեցված չլիներ: Բնականաբար, դժվար է ակնկալել, որ այս մարդկանցից գոնե մեկը կխոսի հայ ռազմագերիների մասին: Խիստ կասկածում եմ, որ ես՝ որպես իրավապաշտպան երբեւիցե կհրավիրվեմ նման միջոցառումների, որովհետեւ իմ դիրքորոշումը շատ հստակ է: Խաղաղության գնացող երկրները չեն կարող ունենալ այնպիսի խոսույթ, որը մենք լսում ենք Բաքվից՝ պետական մակարդակով: Չի կարող լինել հաշտության մասին պրոցես, եթե հայ մարդկանց ապօրինաբար շարունակում են դատել, եթե Հայաստանի տարածքները համարում են պատմական ադրբեջանական: Ու էլի կան բազմաթիվ խնդիրներ, որոնք ունեն հստակեցման կարիք։ Ինչու, որովհետեւ խաղաղության գնացող կողմը չի կարող դա անել միակողմանի՝ իր հաշվին: Չի կարող այնպես լինել, որ զիջողը լինի միայն Հայաստանը, զիջումների պետք է գնան բոլոր կողմերը, ինչը մենք չենք տեսնում, ցավոք։ Թեպետ ես վստահ եմ, որ գերիների մի մասն ընտրություններին ընդառաջ վերադառնալու է Հայաստան, եւ դա լինելու է Ալիեւի նվերը Նիկոլ Փաշինյանին՝ իր դիրքերն ամրապնդելու համար: Իհարկե, ուրախալի է, որ անգամ մեկ գերի վերադառնա, սակայն պետք է հասկանանք, թե որն է լինելու այդ ամենի գինը»:

Երբ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանեցին Հայաստան, դրա նպատակը պարզ էր՝ աշխարհի աչքին թոզ փչել, իսկ ո՞րն է Հայաստանի նպատակը։ «Հայկական կողմն էլ է ցանկանում միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ Ադրբեջանը քաղաքակիրթ երկիր է եւ փորձում է խաղաղության գնալ: Այս ամենն արվում է այդ պրոցեսի բեմադրման համար: Ես չեմ ասում, որ Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է երկխոսության մեջ մտնեն, ոչ, սակայն ամեն ինչ պետք է լինի առողջ տրամաբանության մեջ: Չի կարող Հայաստան գալ մեկը, որը մասնակցել է ցեղասպանական բնույթի գործողությունների՝ բնապահպանի անվան տակ, հայտնի տիկնոջ մասին է խոսքը, որը սովի է մատնել 120 հազար մարդու: Նման մեկին Հայաստան ուղարկելը պարզապես մեսիջ էր, չեմ ուզում կոպիտ բառ ասել, իսկ Հայաստանի կողմից նրան ընդունելը թուլամորթության նշան էր: Հայաստանը պետք է ասեր, որ այդ տիկինը մեզ համար անցանկալի է՝ պարզ պատճառով: Չի կարելի ձեւական պրոցեսներ ապահովելու համար ուրիշի ձեռքին խաղալիք դառնալ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։