Մինսկի խումբը կլուծարվի
Մինսկի խումբն իր գործունեությունը պաշտոնապես կավարտի դեկտեմբերի 1-ին, տեղեկացրել են ԵԱՀԿ-ից։ «2025 թվականի սեպտեմբերի 1-ին Նախարարների խորհրդի կողմից կայացված որոշման համաձայն՝ քայլեր են ձեռնարկվում Մինսկի գործընթացի դադարեցման ուղղությամբ»,- նշել են կազմակերպության ներկայացուցիչները՝ հավելելով, որ այդ գործընթացը կավարտվի դեկտեմբերի 1-ին։
Այդ օրվանից սկսած Մինսկի գործընթացի շրջանակներում և այդ պրոցեսի հետ կապ ունեցող կառույցներում իրականացվող բոլոր գործողությունները կդադարեցվեն։ Մինսկի խմբի լուծարումն Ադրբեջանի առանցքային պահանջներից մեկն էր։ Այդկերպ, Բաքուն շտապում էր փակել արցախյան հիմնախնդիրը, զրկել Հայաստանին երբևէ Արցախի և արցախահայության հարցը բարձրացնելու հնարավորությունից։
ՀՀ իշխանությունները տևական ժամանակ չէին արձագանքում, բայց հետո առանց այլևայլությունների համաձայնվեցին Ալիևի պահանջին։ Օգոստոսին Վաշինգտոնում հռչակագրի ստորագրման արարողությանը հայկական և ադրբեջանական պատվիրակությունները հայտարարեցին խմբի լուծարման աջակցելու, համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու։
Որքան էլ հայաստանյան ընդդիմությունն ու իրավապաշտպանները հայտարարություններ էին տարածում, ակնհայտ էր, որ Մինսկի խմբի անդամ երկրներին էլ ձեռնտու էր նման զարգացումը՝ մեկընդմիշտ փակել Արցախի հարցը և ազատվել գլխացավանքից։
Աննա Մարգարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել