Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Սա է նիկոլական Հայաստանի ողջ պերճանքն ու թշվառությունը,որի շղարշի տակ թաքնված են ռեժիմն իր պարագլխով

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից.

«Բարի երեկո մեզ շատ սիրող և, հատկապես, չսիրող մարդիկ: Երեկ ծանոթացա ռեժիմի պարագլխի ճեպազրույցին, որի ընթացքում վերջինս ասում է. «Քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն ՀՀ-ում, որտեղ հայհոյախոսությունն այլևս տեղ չունի…»: Պարագլխի հերթական երեսպաշտությանը կարելի էր քմծիծաղով վերաբերվել, եթե վերջինս չշարունակեր հետևյալ նախադասությամբ. «Դուք կասեք ես էլ եմ այդ գործով (հայհոյախոսությամբ զբաղվել), ճիշտ կասեք, դրա համար ես կիրակի օրերին գնում եմ եկեղեցի, խորանի առաջ ծնկի եմ գալիս և իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում»:

Փաստորեն, ռեժիմի պարագլուխը հերթական հրապարակային ինքնախոստովանական ցուցմունքն է տալիս` այս անգամ ի լուր բոլորի հայտարարելով, որ իր հայհոյախոսությունը «արտոնված» հայհոյախոսություն է, իսկ իր ու իր խմբակի հայհոյախոսությանը պատասխանելը քրեորեն պատժելի արարք: Ընդհանրապես, սրանց երեսպաշտությունը վաղուց վերածվել է ագրեսիվ ոչնչապաշտության, որտեղ չի գործում որևէ պայմանավորվածություն, որևէ կանոն, որևէ բարոյական մինիմում: Այսինքն, ի՞նչ է դուրս գալիս. Նիկոլն ու խմբակը կարող են հայհոյախոսել, որևէ քրեական հետապնդման չենթարկվել քննչական մարմինների կողմից իրենց խոսույթը հայհոյախոսություն չորակվելու պատճառով, հետո կանգնեն բացահայտ ընդունեն, որ իրենք հայհոյախոսել են և նորից դրան ոչ մի իրավական պրոցես չհետևի:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը վատ դրության մեջ է դնում համապատասխան քննիչներին և դատախազներին, որոնք, օրինակ, իմ ասած «հետույք» բառը որակում են անպարկեշտ, բայց օրինակ, նույն ստահակի` մեզ «շան լակոտներ» անվանելն ու պարագլխի ինքնախոստովանական հայհոյախոսությունը համարում են հանցակազմ չպարունակող գեղեցիկ բառակապակցություններ:

Ի դեպ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ անձամբ ես 2024 թվականի մարտի 22-ից մինչ օրս հանրային հայհոյախոսությամբ չեմ զբաղվել: Իհարկե, ոչ այն պատճառով, որ դա քրեորեն պատժելի եմ համարում (լրիվ հակառակը), բայց չգիտես ինչու, այսօր բանտում եմ մի ստահակի մատնագրով, որի մատնագրի պարտադրանքի ուժն ավելի բարձր է, քան ոմանց մասնագիտական ինքնասիրությունը: Այսօր տեղեկացա նաև, որ մարդկանց վրա հանրային վայրում թքող և հետո բռնել տվող ստահակն իմ դեմ նաև քաղհայց է ներկայացրել նույն բառերի համար նույն փոդքասթում հնչեցրած: Սրա ցինիզմի աստիճանն արդեն դուրս է անգամ ամենամեծ ֆանտազիան ունեցող մարդկանց երևակայական տիրույթից: Դրան հարցրեք՝ հիմա էդ խոսքերը բռնել տալու՞ էին, թե՞ քաղաքացիաիրավական տիրույթի, այ «հերոս», կարող ա՞ նույն գործով մի հատ էլ Հաագայի դատարան դիմես: Ու էս ճղճիմ քայլերն անում են իշխանության ղեկին գտնվող անձինք, որոնք, պատկերացրեք` ի՞նչ վիճակում են հայտնվելու իշխանությունը կորցնելուց հետո:

Սա է նիկոլական Հայաստանի ողջ պերճանքն ու թշվառությունը, որի շղարշի տակ թաքնված են ռեժիմն իր պարագլխով և փոքրիկ խմբակով: Մի տեղ մարդն ասում է «ես հայհոյախոսել եմ և դրա համար գնում եմ եկեղեցի», մյուս տեղում նույն մարդը հրահանգում է մարդկանց բանտարկել «հետույք» բառի համար: Լավ մնացե՛ք, ինչքան որ դա հնարավոր է…

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան, «Արմավիր» ՔԿՀ

21.11.2025թ.»։