Ուկրաինայի դաշնակիցները պլանավորում են ամրապնդել ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը
Հարավային Աֆրիկայում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում Ուկրաինայի դաշնակիցները կքննարկեն ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը և կփնտրեն այդ ծրագիրն ամրապնդելու ուղիներ բանակցությունների հաջորդ փուլի համար։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին, այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
«Ուկրաինան ամիսներ շարունակ պատրաստ է եղել բանակցությունների, մինչդեռ Ռուսաստանը դանդաղում է և շարունակում է իր մահացու գործողությունները։ Ահա թե ինչու մենք բոլորս պետք է համատեղ աշխատենք Միացյալ Նահանգների և Ուկրաինայի հետ՝ մեկընդմիշտ արդար և երկարատև խաղաղություն ապահովելու համար», – ընդգծել է Սթարմերը։Գագաթնաժողովը մեկնարկելու է նոյեմբերի 22-ին։
Հարավային Աֆրիկան առաջին աֆրիկյան պետությունն է, որն հյուրընկալում է գագաթնաժողովը, և առաջին անգամ «Մեծ Քսանյակի» հանդիպումը կանցկացվի առանց աշխարհի ամենամեծ երկրների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և ՌԴ-ի առաջնորդների։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան