Ինչ արձանագրություն կա Մայր Աթոռում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկվա պատարագը տնօրինող Գեւորգ Սրբազանի մասով․ «Ժողովուրդ»
ArmLur.am-ը գրում է. «Երեկ Արարատի մարզի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի ունեցած պատարագը, որին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անցկացրեց թեմի առաջնորդ Գեւորգ Սրբազանը։ Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ կարգալույծ հռչակված Տեր Արամին (այժմ՝ ավազանի անունով Ստեփան Ասատրյան) քահանայական կարգից զրկելու որոշմանը դեմ է քվեարկել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։
Տեր Գեւորգը անգամ անդրադարձել էր այս տեղեկություններին եւ հաստատել, որ դեմ է քվեարկել. «Նախկին Տեր Արամի կարգալուծության հարցում իմ դեմ լինելը պայմանավորված է եղել բացառապես Եկեղեցու շահով, եւ իմ մոտեցումը հարցին չի կարելի կապել քաղաքական որեւէ օրակարգի հետ՝ ընդդիմության կամ իշխանության»։
Փաստաբան Արա Զոհրաբյանին խնդրեցինք մեկնաբանել ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք հոգեւորականներ հարցաքննվում են Տեր Արամին կարգալույծ հռչակելու հարցով։
Ի պատասխան՝ Արա Զոհրաբյանը հայտնեց. «Նախկին Տեր Արամին, այժմ՝ Ստեփան Ասատրյանին կարգազրկել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Այդ իրավասությունն ունի միայն Կաթողիկոսը։ Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախումբը խորհրդակցական մարմին է, որը Կաթողիկոսին առաջարկություն է ներկայացնում։ Նախկին Տեր Արամի հարցով որոշումը կայացվել է Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի ներկա անդամների միաձայնությամբ։ Հանձնախմբի անդամ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը նույնպես կողմ է եղել։ Մայր Աթոռում կա նաեւ ստորագրված արձանագրություն։ Թե ինչու է Գեւորգ Սրբազանն այդպես արտահայտվել, կամ թե ինչ թյուրիմացություն է եղել հարցազրույց տալու ժամանակ, պետք է Սրբազանից ճշտեք»»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան