Բարի լուր. Կոտայքի մարզի պարեկներին և բժիշկներին հաջողվել է փրկել 3-ամյա աղջնակի կյանքը
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկների և «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել փրկել 3-ամյա երեխայի կյանքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանը, նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սահակ Գալստյանը և կրտսեր պարեկներ Սասուն Հովհաննիսյանն ո Աստղիկ Ղոկասյանը Կոտայքի մարզի քաղաքներից մեկում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց է մոտենում ավտոմեքենայով մի կին, և հայտնում է, որ իր 3-ամյա աղջիկը տանը անզգուշաբար կոպեկ է կուլ տվել և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և անհրաժեշտ է, որպեսզի երեխային շտապ հասցնեն կամ մոտակա հիվանդանոց, կամ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:
Տեղում օրվա պատասխանատու Ա. Ասատրյանի հանձնարարականով՝ դասակի հրամանատարն ու կրտսեր պարեկները երեխային ու մորը իրենց ծառայողական ավտոմեքենայով նշված վայրից մոտ 30 կմ տեղափոխում են «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոց, որտեղ էլ հավարտարիմ Հիպոկրատին տված երդմանը, տեղի բժիշկները շտապ կարգով երեխային տեղափոխում են անհետաձգելի բժշկական օգնության սենյակ ու փրկում են երեխայի կյանքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել