Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Հասարակություն

«Արտակարգ ճամփորդական փաստաթուղթ»․ ի՞նչ է այն և ո՞ր պարագայում կտրվի

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր։

Նախագիծն ունի հանցավորության տարբեր դրսևորումների դեմ պայքարում միջազգային փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու նպատակ։

Ըստ նախագծի հիմնավորման՝ օրենքով ոստիկանությանը պատվիրակված լիազորության իրականացման ընթացքում ներկայումս առաջանում են խնդիրներ՝ ինչպես հետախուզվող և օտարերկրյա պետության տարածքում գտնվող օտարերկրացիների հայտնաբերման և ՀՀ տեղափոխման, այնպես էլ՝ ՀՀ-ից օտարերկրացիների հանձնման ժամանակ, երբ ՀՀ տեղափոխվող կամ ՀՀ-ից հանձնվող անձը հանդիսանում է օտարերկրյա պետության քաղաքացի, իսկ անձնական գործում բացակայում է վերջինիս անձը հաստատող վավեր փաստաթուղթը:

Տվյալ պարագայում, հիշյալ անձանց ՀՀ տեղափոխելիս կամ ՀՀ-ից հանձնելիս, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի համապատասխան ստորաբաժանումների ծառայողների կողմից նրանց մուտքը ՀՀ կամ ելքը ՀՀ-ից չի թույլատրվում՝ այն հիմքով, որ օտարերկրացու մոտ առկա չէ անձը հաստատող վավեր փաստաթուղթ, իսկ «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ և 12-րդ հոդվածների համաձայն՝ օտարերկրացիների մուտքը և ելքը ՀՀ թույլատրվում է միայն անձը հաստատող վավեր փաստաթղի առկայության պարագայում:

Ստացվում է իրավիճակ, երբ հետախուզման մեջ գտնվող անձը, որի նկատմամբ ՀՀ տարածքում նախաձեռնված է քրեական վարույթ և որին մեղսագրվում է քրեական օրեսգրքով նախատեսված արարք, հայտնաբերվում է օտարերկրյա պետության տարածքում, հետագայում վերջինիս հանձնումը ՀՀ-ին բավարարվում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից տեղափոխվում է ՀՀ՝ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու կամ պատիժն ի կատար ածելու համար, սակայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից նրա մուտքը ՀՀ չի թույլատրվում, որի արդյունքում ենթադրյալ հանցանք կատարելու մեջ մեղադրվող կամ արդեն իսկ դատապարտված անձը խուսափում է քրեական պատասխանատվությունից և պատժից, իսկ նախաձեռնված քրեական վարույթի կամ արդեն իսկ կայացված դատավճռի ի կատար ածելու հարցը մնում է չլուծված:

Հարկ է նշել, որ ՀՀ ԱԱԾ հիշյալ ստորաբաժանման կողմից անձը հաստատող վավեր փաստաթղթի բացակայության պարագայում չի թույլատրվում նաև այդ անձանց հանձնումը օտարերկրյա պետության իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, ինչը խոչընդոտում է ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանը:  Օրենսդրական բացը կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել՝ լրացումներ կատարելու «Օտարերկրացիների մասին» և «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքներում։

«Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում կարվի հետևյալ փոփոխությունները․ «Հյուպատոսական ծառայության մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-61 օրենքը լրացնել 37․2-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ․

«Հոդված 37․2․ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանմանը տալիս է հետախուզվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց անվամբ արտակարգ ճամփորդական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հատման նպատակով։ Արտակարգ ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և այն տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։

«Օտարերկրացիների մասին» օրենքում կկատարվեն հետևյալ փոփոխությունները․ «Հոդված 1․ «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝ երկրորդ պարբերությունից հետո, լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ․

«արտակարգ ճամփորդական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանմանը հետախուզվող օտարերկրացու անվամբ տրված փաստաթուղթ՝ պետական սահմանի հատման նպատակով․»։

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «փաստաթղթի» բառից հետո լրացնել «կամ արտակարգ ճամփորդական փաստաթղթի» բառերը։

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«Օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունից կարող են դուրս գալ նաև արտակարգ ճամփորդական փաստաթղթի հիման վրա»։

Հասմիկ Սարգսյան