Գերմանիան դեմ է Ռուսաստանի G8 վերադարձին. Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կտրականապես դեմ է արտահայտվել Ռուսաստանի վերադարձին Մեծ ութնյակ, ինչպես նախատեսված էր Ուկրաինայի համար առաջաջադրված ԱՄՆ խաղաղության ծրագրում, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով DW-ին։
«Այս պահին ես չեմ տեսնում որևէ պատրաստակամություն G7-ի վեց անդամների շրջանում, որոնք Ամերիկայի մաս չեն կազմում, Ռուսաստանին այդ խմբում վերընդունելու համար», - ասել է Մերցը կիրակի՝ նոյեմբերի 23-ին, Յոհաննեսբուրգում G20-ի գագաթնաժողովի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Մերցը նշել է, որ G8 ձևաչափին վերադառնալու վերաբերյալ համաձայնությունը կարող է ձեռք բերվել միայն կոնսենսուսի հիման վրա։
DW-ն նշում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախորդ օրը նմանատիպ տեսակետ էր հայտնել։ Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի՝ G8-ին վերամիավորման համար որևէ նախապայման չկա։
Ռուսաստանը «Մեծ ութնյակից» հեռացվել է 2014 թվականի հունիսին՝ ի պատասխան Ղրիմի օկուպացիայի։ Այդ ժամանակ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովը պետք է տեղի ունենար Սոչիում, սակայն մյուս յոթ երկրների առաջնորդները հրաժարվեցին մասնակցել։
G7-ը ներկայումս բաղկացած է Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Կանադայից և Ճապոնիայից։ Խումբը համարվում է ամենազարգացած տնտեսություններ ունեցող երկրների ակումբ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան