Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Հասարակություն

Ucom-ն աջակցեց կիբեռանվտանգության ամենամյա «Capture the Flag 2025» մրցույթի անցկացմանը

Ucom-ը՝ որպես ռազմավարական տեխնոլոգիական գործընկեր հանդես եկավ «Ինժեներական քաղաք»-ի բարձր տեխնոլոգիական աքսելերատորի տարածքում «ԱԲ ապոկալիպսիս» խորագրով անցկացված կիբեռանվտանգության ամենամյա «Capture the Flag 2025» (CTF) մրցույթում։  

Կիբեռանվտանգության մրցույթը միավորել էր ոլորտի մասնագետներին և ուսանողներին, ովքեր 24 ժամ շարունակ մրցեցին միմյանց հետ՝ բացահայտելով ծրագրային խոցելիություններ, ուսումնասիրելով վնասակար ծրագրեր և լուծելով արհեստական բանականության (AI) համակարգերի անվտանգության հետ կապված բարդ խնդիրներ։
Այս տարվա մրցույթին մասնակցեց 56 թիմ՝ 250 մասնակից, որոնք լուծեցին իրական սցենարների վրա հիմնված առաջադրանքներ՝ զարգացնելով վերլուծական մտածողությունը և զարգացնելով արագ արձագանքման հմտությունները։

24-ժամյա ինտենսիվ պայքարից հետո հայտնի դարձան հաղթող թիմերը՝ AIN թիմը դարձավ մրցույթի հաղթող՝ հավաքելով ամենաշատ դրոշները, իսկ HIGH5 և LAPS թիմերը զբաղեցրին, համապատասխանաբար՝ 2-րդ և 3-րդ տեղերը։ 

«Ucom-ում մենք վստահ ենք, որ կիբեռանվտանգությունն այսօր ցանկացած տեխնոլոգիական էկոհամակարգի հիմքն  է։ Արհեստական բանականության արագ զարգացումը դրա կարևորությունն ավելի է մեծացնում։ Հենց դրա համար է, որ նման նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն․ այստեղ է ձևավորվում այն միջավայրը, որտեղ երիտասարդ մասնագետները ստանում են իրական փորձ և վստահություն։ Մենք համոզված ենք, որ այսպիսի հմտություններ ունեցող մասնագետներն են ապահովում երկրի թվային առաջընթացը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։  

«Այս տարվա «AI APOCALYPSE» թեման շատ հստակ ընդգծեց, որ արհեստական բանականության մարտահրավերներն արդեն մեր իրականության անբաժանելի մասն են, իսկ մրցույթի հաջողությունն ապացուցեց, որ Հայաստանն ունի լավ կիբեռ սերունդ և զարգացման լայն հնարավորություններ ու ներուժ։ Ուրախ ենք տեսնել, թե ինչպես են մեր երիտասարդ մասնագետները մրցում իրական, բարդ խնդիրների լուծման մեջ՝ ցուցադրելով բարձր մակարդակի գիտելիք և պատրաստվածություն։ CTF-ը շարունակում է մնալ կարևոր հարթակ, որը նպաստում է Հայաստանի ազգային կիբեռդիմակայունության ամրապնդմանը», - ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «ՍայՀաբ - Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության ղեկավար և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Մարի Բարսեղյանը։ 

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ իր «ՍայՀաբ – Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության շրջանակում և «Ինժեներական քաղաք» ծրագրի հետ համագործակցությամբ։