Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ» Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ» «Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ» Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ» Ինչու՞ է Ալիևը ստորագրում այն, ինչի հետ ինքը կապ չունի. Էդմոն Մարուքյան Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա. Հրայր Կամենդատյան Մենք իրավունք չունենք մոռանալու մեր տղաների սխրանքը. Արսեն Գրիգորյան
Վերահաստատում ենք մեր հավատարմության ուխտը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ հայտարարություն Եվս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ փորձ է կատարվում խեղաթյուրել իրական տեղեկությունները. ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՄասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ էՎեհափառը Մետրոպոլիտ Արքեպիսկոպոսին և Կարդինալ Ավելինին նվիրեց Մայր Աթոռից բերված նվերներԵրևանում տեղի է ունեցել «ԵԱՏՄ. ինտեգրացիա և հնարավորություններ» կրթական մարաթոնը Պռոշյան փողոցում 7 մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ կա 1 զոհ, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԿենսաթոշակային համակարգը պետք է համապատասխանեցվի սպառողական զամբյուղին և գնաճին․ Ցոլակ ԱկոպյանՏավրիչեսկի Պալատում ելույթ ունենալը մեծ պատիվ է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Արման Թաթոյանը առաջարկ է ներկայացրել Ալիևին (տեսանյութ)Բրիտանական ազդեցությունը աճում է Հարավային Կովկասում Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրnւթյnւնն է, դա լավ տեղ չի բերում․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներԱրշակ սրբազանին վերաբերող ճեպազրույցում անզգույշ մի արտահայտություն եմ արել․ փաստաբանTesla-ի արևային վահանակներ. Ընկերությունը վերադառնում է բիզնեսին և ԱՄՆ-ում թողարկում է նոր մոդել Կճոյան-Փաշինյան եղբայրություն, Եկեղեցին ԿԳԲ-ական մեղադրանքների լույսի ներքո Այն մասին, թե ինչպես կեղծ «ժողովրդավարության բաստիոնը» Եվրոպայի լրիվ իրական հակառեկորդ է սահմանել. Ավետիք ՉալաբյանԱյս անձնավորության համար մարդիկ կարծես պարզապես վիճակագրական ցուցանիշ են․ Հրայր Կամենդատյան Անգամ մոլեռանդ աթեիստներն են սրբազաններին այցելում․ «Հրապարակ»Խոստացան ինքնիշխանություն, բերեցին ավելի մեծ կախվածություն և վտանգներ

Հայաստանի տեխնոլոգիական «փորձանոթը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տեխնոլոգիական զարգացումն այսօր, առավել քան երբևէ, կարևոր է համաշխարհային մրցակցության, տնտեսությունների փոխկապակցվածության և նորարարության դինամիկայի արագ փոփոխությունների համատեքստում։ Ժամանակակից աշխարհում ինտելեկտուալ ներուժն ու գիտելիքը դարձել են ոչ միայն տնտեսական աճի, այլև ազգային անվտանգության, միջազգային քաղաքականության և հասարակական կայունության առանցքային գործոններ։

Հայաստանը, չնայած փոքր բնակչությանը, ունի չօգտագործված ինտելեկտուալ մեծ ներուժ, որի ամբողջական բացահայտումը կարող է արմատապես փոխել երկրի զարգացման ուղին։ Այս ներուժը ոչ թե սահմանափակվում է Հայաստանի տարածքում ապրող մասնագետներով, այլև ընդգրկում է աշխարհասփյուռ հայության հսկայածավալ հնարավորությունները, որոնք ինչպես ֆինանսական, այնպես էլ փորձագիտական և կապի տեսանկյունից կարող են անգնահատելի դեր ունենալ երկրի տեխնոլոգիական վերափոխման գործում։

Եթե վերլուծենք միջազգային հաջողված փորձը, օրինակ՝ Իսրայելի ճանապարհը, ապա պարզ կդառնա, որ տեխնոլոգիական առաջընթացը հնարավոր է նաև փոքր երկրներում, եթե պետությունը կարողանում է ճիշտ օգտագործել իր մարդկային կապիտալը, ստեղծել նորարարության խթանման համար բարենպաստ միջավայր և համադրել սեփական ներուժը արտաքին հնարավորությունների հետ։ Իսրայելը տեխնոլոգիական առաջատար դառնալու համար երկար տարիներ հետևողականորեն ներդրումներ է արել կրթության, գիտահետազոտական ինստիտուտների և ստարտափ մշակույթի զարգացման մեջ, խրախուսել է վենչուրային կապիտալի ներհոսքը և պետական ու մասնավոր հատվածների համագործակցությունը։ Այս ամենը թույլ է տվել, որ այս փոքր պետությունը ոչ միայն ապահովի բնակչության բարձր կենսամակարդակ, այլև միջազգային հարթակներում ունենա կայուն դիրք՝ դառնալով տեխնոլոգիական նորարարության կարևոր կենտրոն։

Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման մասին տարիներ շարունակ խոսվել է մեծ ոգևորությամբ՝ հաճախ հիմնվելով արագ աճի տպավորիչ թվերի, ծրագրային հայտարարությունների և «փիառ արշավների» վրա։ Սակայն այդ աճը դեռևս չի վերածվել այնպիսի համակարգային արդյունքների, որոնք կարող են տնտեսության համար ստեղծել նոր հիմք՝ ապահովելով երկարաժամկետ մրցունակություն և տնտեսական անկախություն։ Խնդիրն այն է, որ հաճախ գերակշռել է ցուցադրականությունը, ոչ թե ռազմավարական մոտեցումը։ Պետական քաղաքականությունն ավելի շատ շեշտը դրել է արագ արդյունքների ու հանրային հնչեղության վրա, քան խորքային և շարունակական զարգացման։ Շատ հաճախ ՏՀՏ ոլորտի հաջողությունները ներկայացվել են որպես ազգային նվաճումներ այն պայմաններում, երբ բացակայում է համընդհանուր համապարփակ մոտեցումը, որը կարող էր երկարաժամկետ կտրվածքով ապահովել տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը։

Բացի այդ, ոլորտի ներսում առկա են նաև կառուցվածքային խնդիրներ, որոնք մասամբ պայմանավորված են պետական քաղաքականության, մասամբ էլ՝ հասարակական մենթալիտետի առանձնահատկություններով։ Շատ մասնագետներ, հատկապես բարձր որակավորում ունեցողները նախընտրում են աշխատանքային և զարգացման հնարավորություններ փնտրել արտերկրում, կամ իրենց ստարտափերը գրանցել և զարգացնել օտար երկրներում՝ առավել բարենպաստ հարկային, իրավական և ֆինանսական միջավայրի պատճառով։ Սա հանգեցնում է նրան, որ ազգային ինտելեկտուալ ռեսուրսի զգալի մասը արտահոսում է Հայաստանից, իսկ երկրում մնում է ավելի սահմանափակ ներուժ։ Միևնույն ժամանակ, բազմաթիվ հայ մասնագետներ, որոնք հաջողության են հասնում արտերկրում, հաճախ չեն կարողանում ինտեգրվել հայրենական տեխնոլոգիական միջավայրին՝ հանդիպելով կառավարչական խոչընդոտների, բյուրոկրատիայի և նորարարական նախաձեռնությունների հանդեպ անվստահության։

Եթե Հայաստանը ձգտում է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական առաջատար, պետք է արմատապես փոփոխի իր ռազմավարությունը՝ կենտրոնանալով սեփական տեխնոլոգիական արտադրանքը ստեղծելու և արտահանելու վրա։ Այս նպատակին հասնելու համար պետությունը պետք է ձևավորի խրախուսող օրենսդրական և հարկային դաշտ, որը կգրավի թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողներին, կխթանի ստարտափերի զարգացումը և նորարարական գաղափարների իրագործումը հենց Հայաստանում։ Անհրաժեշտ է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ ոչ միայն հայաստանցի, այլև սփյուռքահայ և միջազգային մասնագետները ցանկանան ներդրումներ անել, ընկերություններ հիմնել, գիտահետազոտական նախագծեր իրականացնել՝ վստահ լինելով, որ իրենց գործունեությունը խրախուսող հանգամանքներ են առկա և ոչ թե հակառակը։

Այստեղ առանցքային է միջազգային համագործակցության ուղղությունը։ Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում անհնար է մեկուսացած զարգանալ, և Հայաստանն այս առումով պետք է դառնա գլոբալ տեխնոլոգիական համակարգի լիարժեք մաս։ Արտաքին աշխարհի լավագույն փորձի և տեխնոլոգիաների ներգրավումն անհրաժեշտություն է, և այս առումով մեծապես կարևոր են այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսին է, օրինակ՝ NVIDIA-ի ներդրումը Հայաստանում՝ արհեստական բանականության տվյալների կենտրոնի ստեղծման ուղղությամբ։ Չնայած կառավարության կողմից բարձրացված աղմուկին և «արհեստական բանականության գործարան» կառուցելու վերաբերյալ «աննախադեպիզմի» հռետորաբանությանը, իրականում թեև այս քայլն ինքնին դրական է, այդուամենայնիվ, շատ փոքր է համաշխարհային տեկտոնիկ փոփոխությունների համատեքստում։

Մյուս կողմից էլ՝ այդ որոշումն ավելի շատ սփյուռքի հայերի ու ոլորտային մասնավոր նախաձեռնությունների արդյունք է, քան պետական համակարգված քաղաքականության արդյունք։ Հետևաբար, պետությունը պետք է ոչ թե բավարարվի փոքր հաջողություններով, այլ խորացնի համագործակցությունը ոչ միայն NVIDIA-ի, այլև ամերիկյան, եվրոպական, չինական և այլ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ ձևավորելով բազմաբևեռ տեխնոլոգիական գործընկերությունների ցանց։ Տեխնոլոգիական դիվերսիֆիկացիան այլևս ոչ թե ընտրության, այլ գոյության հարց է։ Մեկ կամ մի քանի ընկերության վրա հույս դնելը կամ միայն մեկ երկրի հետ տեխնոլոգիական կապերին ապավինելը կարող է կտրուկ վտանգի տակ դնել երկրի տեխնոլոգիական ինքնիշխանությունը և տնտեսության կայունությունը։ Հայաստանյան ՏՀՏ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է համագործակցել թե՛ արևմտյան, թե՛ ասիական ընկերությունների հետ, ներգրավվել միջազգային գիտահետազոտական և զարգացման կոնսորցիումներին, մասնակցել տարբեր տեխնոլոգիական պլատֆորմների աշխատանքներին և ստեղծել բազմաբնույթ արտադրանք ու ծառայություններ, որոնք կարող են լինել մրցունակ միջազգային շուկայում։

Միաժամանակ, հայկական տեխնոլոգիական ընկերությունները պետք է դուրս գան միայն ծառայություններ մատուցողի դերից՝ ստեղծելով մրցունակ արտադրանք և օգտագործելով սեփական տեխնոլոգիական լուծումները, որոնք արտերկրում կարող են ունենալ պահանջարկ։

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարություն, որը ներառում է կրթության և գիտահետազոտական ոլորտների բարեփոխումներ, մասնագիտական կրթության արդիականացում, նորարարության ինկուբատորների և տեխնոլոգիական պարկերի ստեղծում, վենչուրային կապիտալի ներգրավում, ինչպես նաև պետական ու մասնավոր հատվածների սերտ համագործակցություն։ Ցավոք, մինչ այժմ նման համակարգված ռազմավարություն չկա, կամ այն բավականաչափ հետևողականորեն չի իրականացվում։ Շատ անգամ ոլորտի հաջողությունները պայմանավորված են եղել անհատական նախաձեռնություններով, սփյուռքի աջակցությամբ, կամ միջազգային կազմակերպությունների նախագծերով, ոչ թե պետական քաղաքականության հետևողականությամբ։

Մեկ այլ կարևոր խնդիր է տեխնոլոգիական ոլորտի հանրային ընկալման և հասարակական մենթալիտետի հարցը։ Նորարարության մշակույթը պետք է դառնա հասարակական արժեք, իսկ ձախողումներն ընկալվեն որպես զարգացման անբաժանելի մաս։ Հարկավոր է խրախուսել ոչ միայն հաջողությունները, այլև փորձարկումները, ռիսկերը, նորարարական գաղափարների իրագործումը՝ ուսումնական հաստատություններից մինչև գործարար միջավայր։ Այս համատեքստում պետությունը պետք է հանդես գա ոչ միայն որպես կարգավորող, այլև խթանող, գործընկեր, աջակցող կողմ։ Օրենսդրական բարեփոխումները, հարկային արտոնությունները, ներդրումային միջավայրի բարելավումը, կրթության ոլորտի արդիականացումը և տեխնոլոգիական էկոհամակարգի ձևավորումն անհրաժեշտ է դարձնել առաջնահերթություններ։

Միևնույն ժամանակ, պետք է ձևավորել արդյունավետ պետական-մասնավոր համագործակցության մոդել, որը թույլ կտա համադրել պետական ռեսուրսները, մասնավոր հատվածի նախաձեռնողականությունը և սփյուռքի ներուժը՝ ստեղծելով համազգային տեխնոլոգիական շարժում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում