IDBank-ը՝ թվային բանկինգի ու նորարարության առաջամարտիկ Հայաստանում
Հայաստանյան բանկային համակարգում վերջին տարիների բեկումնային փոփոխություններում իր տպավորիչ ներդրումն ունի նաև IDBank-ը։ Լինելով թվային բանկինգի առաջատարներից մեկը՝ իր զարգացումը պայմանավորում է նաև վճարային թվային համակարգերի և ֆինթեքների հետ էական ռազմավարական համագործակցությամբ։ Որպես արժեք՝ Բանկի մոտ 750.000 հաճախորդներին ներկայացվում է թվային բանկինգի և վճարային համակարգի բազմաֆունկցիոնալ ու միասնական հարթակը։ Հարթակի օգնությամբ կատարվող գործառնությունները հնարավորություն են տալիս զարգացնելու մի էկոհամակարգ, որը կբարձրացնի հաճախորդի փորձառության մակարդակը՝ անկախ տեղից, ժամանակից և հանգամանքներից։
Սա ընդամենը մի հատված է այն ծավալուն հարցազրույցից, որը Newsweek պարբերականն ունեցել է ID Group-ի Բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանի հետ։ Մեկնաբանելով հաճախորդների և բիզնես գործընկերների հետ աշխատանքի բնույթը՝ Նալբանդյանը նշում է․
«Մենք ուշադրությամբ ուսումնասիրում ենք մեր հաճախորդների կարիքներն ու ստեղծում և զարգացնում ծառայություններ, որոնք կբավարարեն դրանք։ Կարիքների քարտեզագրումն ու դրանց ապահովումը Հայաստանի մրցակցային շուկայի զարգացման հարցում ունի կենսական նշանակություն»։ Շարունակելով Հայաստանում Idram-ի և IDBank-ի արձանագրած հաջողությունները՝ Կարեն Նալբանդյանը նշում է, որ ընկերությունների ռազմավարական զարգացման ուղղություններից մեկը միջազգային գործունեությունն է՝ այսպիսով ծառայությունները հասանելի դարձնելով նաև Սփյուռքի մեր հայրենակիցներին և ոչ միայն։
Հարցազրույցում նաև առանձին անդրադարձով ներկայացվում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության այն առանցքային նախաձեռնությունները, որոնք IDBank-ին և Idram-ին առանձնացնում են ոլորտում։
Այս և այլ թեմաներին առաջարկում ենք ծանոթանալ ամբողջական հարցազրույցում։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել