Մասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատ գյուղի տներից մեկում զենք-զինամթերք են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հովտաշատ գյուղի տներից մեկում ապօրինի զենք-զինամթերք է պահվում: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, իսկ ապօրինի զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ տանտիրոջը: Հովտաշատ մեկնած համայնքային ոստիկաններին հանգուցյալի երևանաբնակ որդին ներկայացրել է «ԻԺ» մոդելի հրացան, ատրճանակ, 5,6 մմ տրամաչափի 195 փամփուշտ, ինչպես նաև օդամղիչի փամփուշտներ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...