Եկեղեցու դեմ Փաշինյանի արշավը մտնում է վճռական փուլ
Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի արշավը մտնում է վճռական փուլ։ Ինչպես և կանխատեսելի էր, Փաշինյանը ջանքեր է գործադրում հենց եկեղեցու վերնախավում պառակտում մտցնելու, բարձրաստիճան հոգևորականներին Կաթողիկոսի դեմ հանելու համար։ Համացանցի իշխանական օգտատերերը երկու օր է՝ կաթողիկոսին ուղղված մի նամակ են շրջանառում, որը վերագրվում է Արշակ Սրբազանի հարցն ուսումնասիրող Էջմիածնական հանձնախմբին:
Նամակի տակ անդամ 7 եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների անուններն են, ոմանց ստորագրությունները։ Նամակով նրանք առաջարկում են, որ Վեհափառը որոշակի ժամկետով կասեցնի Արշակ արքեպիսկոպոսի զբաղեցրած բոլոր պաշտոնները, և նա ապրի Մայր Աթոռից դուրս՝ այլ վայրում, որտեղ կորոշի կաթողիկոսը։ Արդյո՞ք սա իրական նամակ է՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը լուռ է։ Ուշագրավ է, որ այդ նամակի տակ ստորագրողների թվում են Ս․ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն ու Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Երկու հոգևորականներն էլ վերջին շրջանում հայտնի են դարձել մի քանի սկանդալային դեպքերով, երբ ընդդիմացել են Վեհափառին։
Ավելին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այս կիրակի՝ նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հրավերով պատարագ կմատուցի Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
Ակնհայտ է, որ մի քանի տարբեր եկեղեցիներում, կարգալույծ հռչակված քահանաների ձեռամբ պատարագներին մասնակցելուց հետո, Փաշինյանի հաջորդ թիրախը Երևանի ամենամեծ եկեղեցին է, ուր իր կողմնակիցներին հավաքելու համար իշխող ուժը ջանք ու եռանդ չի խնայելու։ Մի բան է քահանային պատժելն ու կարգալույծ անելը, մեկ այլ բան՝ եպիսկոպոսաց դասի ներկայացուցչին պատժելը։ Եվ օգտվելով այս հանգամանքից՝ Փաշինյանը անցնում է վերջնական գրոհի։ Արդյոք կհաջողվի՞ դա, ըստ ամենայնի՝ ոչ, եթե հանրությունն ու քաղաքական ուժերը անվերապահ կանգնեն Ամենայն հայոց վեհափառի կողքին։
Լուսինե Բադալյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել