Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին
Հայաստանը չի մասնակցի Բիշքեկում նոյեմբերի 27-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Երևանը, սակայն, ըստ Ուշակովի, դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը: Հայաստանը վերջին 2 տարին հիմնականում չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին: Վերջին տարիներին ՀԱՊԿ-ի հետ կազմակերպության անդամ Հայաստանի հարաբերությունները սրված են՝ հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։
Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ պետության դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Այս տարվա հուլիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե առավել հավանական է, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, քան կապասառեցնի իր անդամակցությունը։ Ռուսաստանն ի պատասխան հայտարարել էր, թե դա պաշտոնական Երևանի որոշելիք հարց է։ Կրեմլի խոսնակը միաժամանակ փաստել էր, որ առայժմ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ «Կհետևենք՝ ինչ որոշումներ են կայացվում Երևանում», - ասել էր Կրեմլի խոսնակը։
Արդեն սեպտեմբերին Փաշինյանի հռետորաբանությունը ՀԱՊԿ-ի մասով փոքր-ինչ մեղմացել էր, կառույցը լքելու հայտարարություններ չէր արել։ Այդուհանդերձ, նույնիսկ ՀԱՊԿ գործընկերների համար է տարակուսելի պաշտոնական Երևանի այս պահվածքը։ Լքո՞ւմ են, թե՞ չեն լքում, ի վերջո, ռազմաքաղաքական այդ կառույցը։ Մի կողմից, ՀԱՊԿ-ն լքելու դեպքում Հայաստանին պարտադրելու են լքել նաև ԵԱՏՄ-ն ու ԱՊՀ-ն՝ դրանից բխող քաղաքական և , ինչն ավելի կարևոր է, տնտեսական ծանրագույն հետևանքներով, մյուս կողմից՝ Հայաստանը դեռ պատրաստ չէ։ Բայց և, ինչ-որ պահի ծագելու է այդ հարցը։ Ըստ Փաշինյանի, այդ ժամանակ էլ կորոշեն՝ Ե՞Մ, թե՞ ԵԱՏՄ, Արևմո՞ւտք, թե՞ ՀԱՊԿ։
Սոնա Մուրադյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել