Փաշինյանը գոհ է մարզպետից․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է ․ Չնայած թե՛ Հովհաննավանքում, թե՛ Թալինում եւ Արարատում պատարագների մասնակիցների թիվն ավելի մեծ է եղել, քան Վայոց Ձորի Խաչիկ համայնքում, սակայն կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը հատկապես գոհ է Վայոց Ձորի պատարագից: Եվ հիացած է դրա գլխավոր կազմակերպիչ Վահագն Արսենյանով` Վայոց Ձորի մարզպետով: Ասում են` իր գոհունակությունը չի էլ թաքցրել։
Դա պայմանավորված է նրանով, որ հենց Վայոց Ձորում էր, որ առաջին անգամ ՀԱԵ թեմի առաջնորդ մասնակցեց՝ ի դեմս Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանի: Եկեղեցի-իշխանություն հակամարտությունում սա Փաշինյանը համարում է լուրջ հաղթանակ, եւ հենց այդ պատարագից հետո «օվերտոնի պատուհանը բացվեց», ու այլ սրբազաններ էլ սկսեցին մտածել ճամբարափոխության մասին, եւ անգամ Վեհափառին ամեն ինչով երախտապարտ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ սրբազանը գնաց պառակտիչ պատարագին մասնակցելու։ Իսկ Վայոց Ձորի թեմի առաջնորդին պատարագին բերելու հարցում, ասում են, որոշակի դեր է խաղացել նորանշանակ մարզպետը, որը «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ-ական հայտնի օլիգարխ, Սերժ Սարգսյանի վաղեմի մտերիմ Աշոտ Արսենյանի որդին է: 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Արսենյանները Վայոց Ձորում դեռ հյուրընկալում էին Սերժ Սարգսյանին, եւ կրտսեր Արսենյանն անգամ ներկա էր քարոզարշավին։
Ուշագրավ է, որ Մասյացոտնի առաջնորդն էլ է որոշակիորեն կապված ՀՀԿ-ի հետ, նա Մասիսի կալանավորված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մտերիմն է եւ մեծապես նրան է պարտական թեմի առաջնորդ դառնալու համար։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26 11․ 25 թ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան