Արամ Սարգսյանի եղբոր փեսան փորձում է ձեռքերն ազատել Կոմիտասի շուկայի հուշարձան-շենքի սահմանափակումից
Երևանում նորահայտ հուշարձանի կարգավիճակ ունեցող Կոմիտասի շուկայի շենքի հետ կապված շրջադարձային իրադարձություններ կարող են տեղի ունենալ սեփականատիրոջ կողմից դատարան ներկայացրած երկու հայցերի ու դատական որոշումների պատճառով, գրում է «Ազատություն»-ը։
Շենքը պատկանում է «Ջի թի բի թաուեր» ընկերությանը, որի սեփականատերը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր փեսան է՝ Գրիգոր Տեր-Ղազարյանը, սակայն իրավաբանական անձանց ռեգիստրում «Ջի թի բի թաուեր»-ի սեփականատեր հանդես է գալիս նրա կինը՝ Նոնո Սարգսյանը։
Նրանք վարչական վերաքննիչ դատարանում ԿԳՄՍ նախարարության դեմ հայցով հասել են մի որոշման, ըստ որի շուկայի շենքը չունի հուշարձան դառնալու հիմքեր, իսկ մյուսով որպես հայցի ապահովման միջոց, դատարանը ԿԳՄՍՆ-ին արգելել է շենքը հուշարձանների պետական ցուցակում ներառել ու ներկայացնել կառավարության հաստատմանը։ Այս գործողությունները կասկածներ են առաջացնում, որ կառուցապատողը շենքի հետնամասում բարձրահարկ կառուցելուց զատ նպատակ ունի նաև հուշարձանի տեսքի հետ կապված փոփոխություններ կատարել, այդ նպատակով է սկսել դատական գործընթացները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել