Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Արևմտյան ափի հյուսիսում
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻԲՊ) և Անվտանգության գործակալությունը (Շին Բեթ) հայտարարել են, որ լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են սկսել Արևմտյան ափի հյուսիսում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Չորեքշաբթի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը, սահմանապահ ոստիկանությունը և Անվտանգության գործակալությունը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են սկսել Սամարիայի հյուսիսում (Արևմտյան ափի հյուսիսի իսրայելական անվանում)», – նշված է հայտարարության մեջ։
«Իսրայելի պաշտպանության բանակը և Շին Բեթը թույլ չեն տա, որ ահաբեկչությունն արմատավորվի տարածքում, և գործում են ակտիվորեն՝ այն կանխելու համար», – նշված է համատեղ հայտարարության մեջ։Իսրայելական բանակը 2023 թ. հոկտեմբերին Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր ուժեղացրել է Արևմտյան ափում հարձակումները։
Արևմտյան ափում ԻՊԲ-ի և իսրայելցի վերաբնակիչների հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 1000 պաղեստինցի, իսկ մոտ 11 000-ը՝ վիրավորվել։ Ավելի քան 20 000 մարդ ձերբակալվել է։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան