Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը վկայականներ հանձնեց Կիբերանվտանգության դասընթացի մասնակիցներին
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը վկայականներ հանձնեց Կիբերանվտանգության 5-րդ ինտենսիվ դասընթացի մասնակիցներին։ Այն կազմակերպել էին Հայաստանյան խաղաղության նախաձեռնությունը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը, իսկ Ucom-ը հանդես է եկել որպես տեխնոլոգիական գործընկեր՝ թվային անվտանգության գիտելիքների զարգացմանը նպաստելու նպատակով։
92 ժամ տևողությամբ ինտենսիվ դասընթացը նպատակ ունի անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ փոխանցել մասնագետներին՝ կիբերսպառնալիքները կանխատեսելու, նույնականացնելու և արդյունավետորեն հակազդելու համար։ Դասընթացը ներառում էր ներածական բաժին և հինգ հիմնարար ուղղություններ՝ կիբեռսպառնալիքները և դրանց պահանջները, վիրտուալացում, ցանցային տեխնոլոգիաներ, համակարգերի պաշտպանվածության ուժեղացում, թվային դատաբժշկական փորձաքննություն, Pentest։
Ուսուցումը վարել են ճանաչված փորձագետներ՝ Ռեննի–Սեն Մալոյի Տեխնոլոգիական Համալսարանի կիբերանվտանգության դասախոս Սեբաստիան Բարգիրջյանը և «Orange» ընկերության ամպային ճարտարապետ Նիկոլա Ռենարը։
«Կիբերանվտանգությունը համաշխարհային մարտահրավեր է, որը պահանջում է բարձր պատրաստվածություն, շարունակական ուսուցում և ուժեղ համայնք։ Այսպիսի ծրագրերը ոչ միայն զարգացնում են մասնագիտական հմտություններ, այլև նպաստում են երկրի թվային կայունությանը։ Ucom-ում մենք կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս երիտասարդ մասնագետներին ձեռք բերելու գիտելիքներ, որոնք համահունչ են միջազգային չափանիշներին և բավարարում են ոլորտի արագ փոփոխվող պահանջները», — նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Կիբերանվտանգությունն այսօր կարևոր տեղ է զբաղեցնում ՀՖՀՀ-ում առաջարկվող կրթական ծրագրերում։ Այս դասընթացի կազմակերպումը լիովին համահունչ է մեր ռազմավարական նպատակներին՝ նորարարության խթանման և ժամանակակից թվային մարտահրավերներին առերեսվելու ուղղությամբ», - թեմայի կարևորությունը համալսարանում ընդգծեց ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին։
«Armenia Peace Initiative-ի (API) կիբերանվտանգության հինգերորդ դասընթացն առանձնացավ ՀՖՀՀ-ի ուսանողների առանձնահատուկ ուժեղ կազմով։ Նրանց շահագրգռվածությունն ու գիտելիքների յուրացման պատրաստակամությունը վկայում են այդ համալսարանի բարձր որակի մասին, որի հետ մենք հպարտությամբ համագործակցում ենք արդեն մի քանի տարի։ Այսօր, երբ Հայաստանի առջև բացվում են թվային և տեխնոլոգիական զարգացման նոր հեռանկարներ, մենք առավել քան երբևէ համոզված ենք, որ երիտասարդներին կիբերանվտանգության ոլորտում կրթելը և արդեն իսկ աշխատող մասնագետներին վերապատրաստելը ներդրում է Հայաստանի և մեր հասարակության ապագայի գործում», — նշեց Armenia Peace Initiative-ի (API) նախագահ Վիգեն Փափազյանը։
Վկայականների հանձնման օրը ՀՖՀՀ-ում կազմակերպվել է նաև պանելային քննարկում՝ «Արհեստական բանականության մրցավազք․ ինչպես տվյալագիտության միջոցով կանխել ինքնավար սպառնալիքները» թեմայով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել