ԱՄՆ բանակի նախարարը Աբու Դաբիում հանդիպել է ՌԴ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ
ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը Աբու Դաբիում հանդիպել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, սակայն Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը չի մասնակցել հանդիպմանը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։«Այս հանդիպման ընթացքում հայտնվեց նաև «դաշնամուրը թփերի մեջ». դա ԱՄՆ-ի նոր ներկայացուցիչն է, որն այժմ զբաղվում է ուկրաինական դոսիեով:
Նա այնտեղ նույնպես հայտնվել է և, ինչպես ես հասկանում եմ, հանդիպում ունեցել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ. դա վաղօրոք որոշված էր, ու նաև բոլորովին անսպասելիորեն հանդիպել է մեր ներկայացուցիչների հետ», – ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։
Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։Զարուբինը հետաքրքրվել է, թե արդյոք Նարիշկինը մասնակցել է հանդիպմանը։
«Ոչ, մեր կողմից Նարիշկինը չէ, այլ համապատասխան ծառայությունների ավելի ցածր մակարդակի ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են շատ բարդ ու զգայուն գործնական հարցերով», – նշել է Ուշակովը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնականը հայտնել էր, որ պարբերաբար հանդիպումներ են անցկացվում ՌԴ-ի և Ուկրաինայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների միջև։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան