Ով է Քոչարյանի առաջադրվելու երաշխավորը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ խմբակցության համար շոկային է եղել այն տեղեկությունը, որ Անդրանիկ Քոչարյանը եւս դիմել է՝ ընդգրկվելու ՔՊ-ի նախընտրական ցուցակում։
Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ ՔՊ խմբակցության մի մասի համար այս տեղեկությունը անակնկալ է եղել, քանի որ համոզված էին՝ ՔՊ վարչությունը նման երաշխիք չի տա. սակայն պարզվել է, որ երաշխավորը ԱԺ-ում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է։
Երբ ՔՊ-ականները փորձել են պարզաբանում ստանալ Կոնջորյանից նման քայլի համար, վերջինս հայտարարել է, թե ինքը խմբակցության ղեկավար է ու իրավունք չունի իրեն դիմողների միջեւ տարբերություն դնել ու մերժել:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Անդրանիկ Քոչարյանն անձամբ Կոնջորյանին է դիմել ու երաշխիք խնդրել ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում առաջադրվելու համար: Իհարկե նույն ՔՊ աղբյուրները նշում են, որ սա ոչինչ չի կարող նշանակել, քանի որ ցուցակը դեռեւս «զտվելու» է, ու քիչ հավանական է, որ Քոչարյանը կարողանա ապահովել մանդատը։ Ինչպես տեղեկացանք, այս առաջադրումը լուրջ բախումներ է առաջացրել ՔՊ խմբակցությունում:
Նշենք նաեւ, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, բացառությամբ մեկ-երկու հոգու, կրկին առաջադրվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում:
Բանն այն է, որ կիրակի օրն արդեն ավարտվում է առաջադրումների ժամանակահատվածն ու ՔՊ-ն արդեն պետք է ամփոփի, թե նախնական նախընտրական ցուցակում ովքեր են առաջադրվելու:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ ցուցակում առաջադրվելուց հրաժարվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը։ Վերջինս 2022 թվականից է խորհրդարան եկել. նա իր թիմակիցներին ասել է, որ այլեւս չի ցանկանում առաջադրվել, անձնական կյանքով է ցանկանում ապրել:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան