Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում
Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ինԱշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհինՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ ՄխիթարյանՔաղաքացին քննադատում է Փաշինյանին՝ երեխաների արյան համար74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԲախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթարՌուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհերԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՆԳՆ-ն զգուշացնում է «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկների մասինՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվելԵրիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ումՊետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ Ադամյան Երևանում և հանրապետությունում հուլիսի կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ և քամու ուժգնացումՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ Պետրոսյան

Ապագա ռիսկերի բարձրացման վտանգավոր միտումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում վերջին տարիներին արձանագրված բարձր տնտեսական աճի տեմպերը, որոնք փորձագիտական շրջանակներում հաճախ ներկայացվել են արտաքին գործոններով պայմանավորված հաջողության օրինակ, վերջին շրջանում աստիճանաբար փոխարինվում են աճի դանդաղման, անհավասար բաշխման և կառուցվածքային խնդիրների խորացման ռիսկերով։

2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 6,2 %՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Թեև թվացյալ բարձր այս ցուցանիշն առաջին հայացքից կարող է գնահատվել որպես շարունակվող դրական միտում, սակայն հնարավոր չէ անտեսել այն հանգամանքը, որ տնտեսական աճի տեմպը ոչ միայն չի գոհացնում, այլև բացահայտում է աճի դինամիկայի դանդաղման և ապագա ռիսկերի բարձրացման վտանգավոր միտումները։ Տնտեսության կառուցվածքային վերլուծությունը ցույց է տալիս, որ աճի հիմնական շարժիչ ուժերը շարունակում են մնալ ծառայությունների ոլորտը և շինարարությունը։ Համաշխարհային բանկի փորձագետների գնահատմամբ, Հայաստանի տնտեսական աճի արդի շրջանի շարժիչները, որոնցում գերակշռում են ծառայությունների և շինարարության ոլորտները, իրականում չեն ձևավորում կայուն և երկարաժամկետ զարգացումն ապահովող հիմքեր։

Ծառայությունների ոլորտի դիվերսիֆիկացիայի, տեխնոլոգիական արդիականացման ու շուկաների ընդլայնման պակասը, ինչպես նաև շինարարության ոլորտի գերակշռող ազդեցությունը՝ հաճախ պետական կամ կիսապետական ծրագրերի հաշվին, տնտեսության ընդհանուր կառուցվածքը դարձնում են խոցելի արտաքին ցնցումների և ներքին սպառման դանդաղման պայմաններում։

Տնտեսական աճի տեմպերի նվազման միտումը առավել արտահայտիչ է առևտրի ոլորտում, որտեղ տարեկան աճը կտրուկ նվազել է՝ 14,2 %-ից մինչև ընդամենը 1,5 %։ Սա վկայում է գնողունակության, ներքին սպառման շուկայի հագեցվածության նվազման և արտաքին տնտեսական կապերի թուլացման մասին։ Առևտրի ոլորտի դանդաղումը հաճախ տնտեսական ակտիվության ընդհանուր թուլացմանը նպաստող լրացուցիչ գործոն է, քանի որ այս ոլորտը կապված է ինչպես ներմուծման և արտահանման, այնպես էլ ծառայությունների ու արտադրության շրջանառության հետ։ Նույնքան մտահոգիչ է ֆինանսական հատվածի կողմից մատուցվող ծառայությունների աճի տեմպի զգալի թուլացումը՝ 23,7 %-ից մինչև 10,5 %։ Չնայած ֆինանսական ոլորտում դեռևս պահպանվում է որոշակի ակտիվություն, սակայն արդեն ակնհայտ է, որ տնտեսական աճի ներուժը սպառվում է, իսկ ֆինանսական ծառայությունների շուկան բախվում է նոր ռիսկերի և սահմանափակումների։

Արդյունաբերության ոլորտում արձանագրված դինամիկան ևս վկայում է կառուցվածքային խնդիրների խորացման մասին։ Այս ոլորտի խնդիրները հատկապես վտանգավոր են երկարաժամկետ տեսանկյունից։ Առանց նորարարական արտադրության, տեխնոլոգիական վերազինման և արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի՝ Հայաստանը դժվարությամբ կարող է պահպանել նույնիսկ ներկայիս տնտեսական աճի տեմպերը։

Միևնույն ժամանակ, տեղեկատվության և կապի ոլորտում արձանագրված որոշ աճը (16,3 %-ից մինչև 17,6 %) կարելի է գնահատել որպես դրական միտում, սակայն այդ ոլորտի ընդհանուր մասնաբաժինը տնտեսության կառուցվածքում փոքր է և չի կարող փոխհատուցել մյուս ոլորտների դանդաղումը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, չնայած որոշակի դրական ազդեցություն ունի տնտեսության արդիականացման վրա, դեռևս չի դարձել զանգվածային տնտեսական աճի շարժիչ, ինչը պայմանավորված է ինչպես մասնագիտական ռեսուրսների սահմանափակությամբ, այնպես էլ ներդրումային ու ինովացիոն միջավայրի անհավասարությամբ։

Արտահանման և ներմուծման ցուցանիշների կտրուկ նվազումը՝ համապատասխանաբար 25,8 % և 27,1 % մեկ տարվա կտրվածքով, վկայում է արտաքին տնտեսական ակտիվության զգալի թուլացման մասին։ Եթե մեկ տարի առաջ այս ոլորտներում դիտվում էր երկնիշ աճ, այժմ արտահանման ու ներմուծման կրճատումը բացահայտում է թե՛ արտաքին պահանջարկի անկման, թե՛ ներքին արտադրական կարողությունների սահմանափակման և թե՛ միջազգային տնտեսական միջավայրի անորոշության գործոնները։ Արտահանման նվազումը հատկապես վտանգավոր է, քանի որ այն ազդում է ոչ միայն արտարժույթի հոսքերի, այլև ներմուծման ֆինանսավորման կարողության, աշխատատեղերի պահպանման և տեխնոլոգիական արդիականացման վրա։ Ներմուծման նվազումը ևս բացասական ազդակ է, քանի որ մեծամասամբ պայմանավորված է ներքին սպառման թուլացմամբ և ներդրումային ծախսերի կրճատմամբ։ Ու այս ցուցանիշները վկայում են, որ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է արտաքին և ներքին պահանջարկի կրճատման երկակի ճնշման տակ։

Տնտեսական աճի դանդաղումը, ինչպես նշում են նաև Համաշխարհային բանկի փորձագետները, մեծապես պայմանավորված է գլոբալ անորոշություններով՝ աշխարհում առկա քաղաքական, տնտեսական ու ֆինանսական ռիսկերով, համաշխարհային շուկաների անկայունությամբ և տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներով։ Արդյունքում, կանխատեսվում է, որ առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսական աճը կդանդաղի՝ 2026-ին հասնելով ընդամենը 4,9 %-ի, ինչը բավական ցածր է, եթե հաշվի ենք առնում նախորդ տարիների բարձր ցուցանիշները։

Այս կանխատեսումները հիմնված են ոչ միայն արտաքին գործոնների, այլև ներքին կառուցվածքային խնդիրների խորացման վրա։ Աճի ներկա տեմպերը, հատկապես հաշվի առնելով առաջիկա տարիների կանխատեսվող դանդաղումը, հստակ ազդակ են թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի ռազմավարությունների վերանայման անհրաժեշտության մասին։ Աճի բարձր տեմպեր արձանագրելու համար անհրաժեշտ են նորարարական մոտեցումներ, ներդրումների իրականացում, արտադրության դիվերսիֆիկացիա, տեխնոլոգիական արդիականացում և մարդկային կապիտալի զարգացման խթանում, մինչդեռ ներկայում այս գործոնները բավարար մակարդակի չեն։

Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքային խնդիրներից առանձնապես կարևոր է աճի արդյունքների անհավասար բաշխումը։ Չնայած միջին տարեկան աճի ցուցանիշներին, հասարակության լայն շերտերը չեն զգում այդ աճի դրական ազդեցությունը իրենց կենսամակարդակի վրա։ Աճի պտուղները հիմնականում կենտրոնացած են որոշակի ոլորտների, խոշոր ձեռնարկությունների և կապիտալի տեր խմբերի ձեռքում, մինչդեռ բնակչության մեծ մասը շարունակում է բախվել գնաճի բարձր տեմպերին, աշխատավարձերի դանդաղ աճին և սոցիալական պաշտպանվածության պակասին։ Գնաճի տեմպերը վերջին տարիներին այնքան բարձր են, որ բացասաբար են ազդում բնակչության գնողունակության վրա, ինչն իր հերթին կրճատում է ներքին սպառումը և խոչընդոտում տնտեսության զարգացման կայունությունը։ Այս իրավիճակը վտանգավոր է նաև սոցիալական անհավասարության և աղքատության մակարդակի աճի տեսանկյունից, ինչը կարող է հանգեցնել սոցիալ-քաղաքական լարվածության բարձրացման։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում