Հայաստանը պետք է ոչ թե հեռանա ՀԱՊԿ-ից, այլ պետք է իր գործունեությունը ընդլայնի և ամրապնդի ՀԱՊԿ-ում. Մհեր Ավետիսյան
Այսօր Բիշքեկում տեղի է ունենում ՀԱՊԿ-ի ղեկավարների հավաքը, որին Հայաստանը չի մասնակցում։ Սա շատ մտահոգիչ է, որ Հայաստանը շարունակում է չմասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովներին և շարունակում է հեռանալ ՀԱՊԿ-ից։ Հակառակը՝ Հայաստանը պետք է ոչ թե հեռանա ՀԱՊԿ-ից, այլ պետք է իր գործունեությունը ընդլայնի և ամրապնդի ՀԱՊԿ-ում։ Ավելին՝ պետք է, կրկնում եմ, քաղաքական պահանջ ձևակերպի, որպեսզի Ադրբեջանը ևս դառնա ՀԱՊԿ-ի անդամ։
Ադրբեջանի ՀԱՊԿ-ի անդամ դառնալը կբերի տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության, և իրականում Հայաստանի անվտանգության և տարածաշրջանի խաղաղության խնդիրը լուծելու ամենակարճ և ամենահստակ բանաձևերից մեկը Ադրբեջանի ՀԱՊԿ-ի անդամ դառնալն է և Հայաստանի ու Ադրբեջանի նույն անվտանգային, տնտեսական համագործակցության ֆորմատում ընդգրկվելը։
Մնացած խոսակցությունները արկածախնդրություն են, և ցավոք սրտի ժամանակը ցույց կտա, որ այն ճանապարհը, որով գնում է Հայաստանը դեպի Արևմուտք, ոչ միայն չի լուծելու Հայաստանի անվտանգության խնդիրը, այլ առհասարակ լրջագույն անվտանգային խնդիրներ է ստեղծելու մեր տարածաշրջանում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել