Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
Արցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումԻրանում հաղորդել են, որ երկրի ԶՈւ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավոր խափանմանը«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը․ Մարիաննա ՂահրամանյանԿասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Ընտրակաշառքի գործով խուզարկություններ են կատարվել. ձերբակալվել է 5 անձԴու մնացել ես ամուր՝ նույնիսկ անազատության մեջ․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն ՎարդանյանինUcom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԵկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանՋեյհուն Բայրամովը մեկնել է ԱՄՆԿողոպուտի դեպք է բացահայտվելԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԴեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Եթե բնակարանդ տեսանելի տեղ է, պինդ փակ պահի դուռդ, մի օր կգաս, կտեսնես «88» սուպերմարկետ է դարձել

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է.

«Դավաճանությունը Նիկոլի էությունն է: Դա հանգմանքների բերում չէ, ինչ-որ մի ճակատագրական սխալի արդյունք չէ, ոչ էլ չար ուժերի նենգ դավադրություն: Նա այդպիսին է ու միշտ է այդպիսին եղել: Լրագրող եղած ժամանակ` նա դավաճանում էր այդ մասնագիտության պատվիրաններին: Խմբագիր եղած ժամանակ` նա դավաճանում էր սեփական անձնակազմին: Քաղաքականություն է մտել` դավաճանելով ՀԱԿ-ին: Իշխանության գալով` դավաճանել է պետությանն ու ժողովրդին: Նիկոլը դավաճանել է հեղափոխությանը:

Նա դավաճանել է իր իսկ հռչակած հեղափոխությանը, ոչ թե այն պատճառով, որ կոպեկ առ կոպեկ չի վերադարձրել թալանածը ժողովրդին, այլ որովհետև ավելի մեծ չափերով անում է նույնը բանը, ինչ նախկինները, ուղղակի հիմա մի փոքր ավելի շատ ջանք է թափվում դրանք քողարկելու համար:

Հեղափոխությունից տարիներ առաջ նա գերակայություն էր հռչակել ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորումը: Ընդդիմություն, որը իշխանության գալուց առաջ կունենար երկիրը կառավարելու պատրաստ թիմ, այդ թիմը պիտի ունենար նախապես հայտնի ծրագիր և այդ ծրագիրը առաջ տանող հաստատությունում պետք է բացառվեր սուպերլիդերների գոյությունը: Սրանք էին այն թեզերը, որ ինձ ու իմ նման շատերին դրդեցին միանալ այդ նախաձեռնությանը հեռավոր 2015-ին:

Մենք անկեղծ հավատում էինք, որ մի օր կանգնեցնելու ենք Հայաստանի ընդերքի անբռնազբոս արդյունահանումը և դրա արդյունքների թալանը: Այս հավատամքը հետո նաև 2018-ի հեղափոխության հնչեցված թեզերից էր: Դե հիմա ասեք` ո՞վ է Հայաստանի բոլոր հանքերի գերբարեկիրթ «նայողը», և քանի անգամ է բազմապատկվել քերել-տանելը:

Երբ մենք այդ նույն մարդկանց հետ պատրաստվում էինք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու արդար կյանքի համար կռիվ տալ, մենք համոզված էինք, որ, մեր ժողովրդի համար ոչ մի պիտանի բան չարած, իշխանզաքարյանները չեն կարող իրենց ամրոցատիպ հսկա տները մեր աչքը կոխեն ու սեփականացնեն Ծաղկաձորի կեսը:

Ապագա հեղափոխության հիմքում ընկած գաղափարները քննարկելիս մենք անընդհատ պնդում էինք, որ չի կարելի` հոգսերի և ծանր աշխատանքի մեջ խրված հայաստանցուն կեղեքել խելահեղ սակագներով: Մեր ժողովուրդը տվեց հոսանք, գազ, ջուր, գույքահարկ խլելու մանդատ հեղափոխության առաջնորդներին: Ի՞նչ արեցին նրանք, խլեցին ՀԷՑ-ն ու հայտարարեցին, որ սակագին չեն իջեցնելու, վերցրեցին քաղաքապետարանը ու մինչև վերջ խրեցին գույքահարկերով: Ի՞նչ եք կարծում ջրամատակարարումը կլավանա ու ջուրը կէժանանա՞… Իհարկե` ոչ, ամեն ինչը թանկացրին` նախևառաջ շինթույլտվույթունների դիմաց տրվող կաշառքները և տենդերների «օտկատները»: Մինչդեռ մենք առաջարկում էինք առհասարակ արգելել կապիտալ շինարարությունը Երևանի կենտրոնում:

Ներկայիս ֆինանսների նախարարն առաջարկում էր` երաշխավորված բազային եկամուտ տրամադրել բոլոր ՀՀ քաղաքացիներին, որ մարդը իմանա, որ նա պարտադրված չէ չարքաշ աշխատել ապրուստը վաստակելու համար: Ես, իմիջայլոց դրան դեմ էի, զուտ որովհետև հաշվել ու ցույց էի տվել, որ դա ֆիզիկապես անհնար է, բայց չարվեց նույնիսկ հնարավորը: Սրանք ոչ միայն դա չարին, այլ, արտաքին պարտքը կրկնապատկելով, նույն մակարդակի վրա թողեցին աղքատությունը` եկամուտի կտրուկ աճ ապահովելով միայն հարուստ խավին, մինչդեռ պետական պարտքը պիտի մարեն բոլորը: Ֆիննախն էլ արանքում սեփական տունը վարձով է տալիս ընկերոջը, որպեսզի վերջինս այդ իսկ տանը ֆիննախի վճարովի միջոցառումները կազմակերպի: Հետո էլ «հա, ի՞նչ կա» դեմքով իրար անտոկոս վարկեր են տալիս: Մինչդեռ մենք առաջարկում էինք 2015 թվականի դրությամբ գոյություն ունեցող արտաքին պարտքը աուդիտի ընթարկելու համար հատուկ հանձնաժողով ստեղծել, ընդդիմադիր Նիկոլն էլ դրա մասին ելույթներ էր ունենում…

Մենք առաջարկում էինք պետական ապարատում կանանց համամասնությունը ավելացնել կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար: Սրանք բռնին ուժային կառուցներին նշանակին այն կանանց, որոնց դերը ներկաների թալանն օրինականացնելն է, նախկիններից էլ անձեռնմխելիության վարձ գանձելը:

Մենք առաջարկում էինք կառավարման մոդելի հիմքում դնել Դեվիդ Նորտոնի ու Ռոբերտ Կապլանի «BSC»-ն, սրանք կառավարման հիմքում դրեցին Whatsapp-ով սմս-ները:

Մենք խոսում էինք, որ մեր երկրի մարդիկ արժանապատիվ բժշկություն պիտի ստանան: Հայաստանին Հանրապետության քաղաքացին 2018 թվականին տվեց մանդատ հիվանդանոցների սեփականատերերին ասֆալտին փռելու և ձրի` անվճար, որակյալ բժշկություն տալու իրեն: Ի՞նչ ունենք այսօր, հիվանդանոցների կողմից մարդկանց թալան, իսկական խայտառակ թալան: Հիմա էլ առողջապահության ապահովագրությունից են խոսում, որի միակ արդյունքը լինելու է հավելյալ բյուրոկրատական քաշքշուկը:

Հայաստանի վառ ապագայի հանդեպ վստահ թիմով մենք ծրագրեր էինք գծում, որ զսպենք տնտեսության բոլոր ոլորտների խոշորացումը, որ շարքային հայ մարդը, ով ձիրք ունի, կարողանա խանութ բացել, կրպակ աշխատեցնել կամ ընդամենը մեկ բեռնատար ունեցող մարդը սեփական մեքենայով բեռ տեղափոխել, ասենք` Քաջարանի կոմբինատի պատվերով: Ի՞նչ ունենք այսօ՞ր… Եթե Հայաստանի գյուղերում, քաղաքներում բնակարանդ տեսանելի տեղ է, պինդ փակ պահի դուռդ, թեչէ մի օր կգաս, կտեսնես 88 սուպերմարկետ է դարձել, իսկ եթե հրաժարվես վաճառել խանութդ, ապա գործ կունենաս հարկայինի հետ:

Նիկոլի համար հեղափոխությունը զուտ միջոց էր այս երկրի բոլոր արատավոր բարքերին մաս կազմելու, դրանք էականորեն խորացնելու ու լայնացնելու և նարկոտրաֆիկը հասցնել միջազգային մասշտաբի հետն էլ դրանից գոյացած փողերի լվացքը, այդ ամենում ներգրավել բոլոր ուժայիններին էկոպարեկից մինչև ԱԱԾ ու անձամբ գլխավորելու այդ բոլորը:

Ինձ համար մոտ մեկ տարի շփումը Նիկոլի և իր շուրջը հավաքված չտես, պատեհապաշտների հետ բավարար էր հասկանալու համար, որ սրանք չարիք են: Ես 2016-ին էի խզել սրանց հետ բոլոր կապերը: Ցավոք ավելի լայն զանգվածներն իմ այդ փորձառությունը չունեին: Հետևաբար ժողովուրդին չի կարելի մեղավոր կարգել, որ իր ընտրած գաղափարներին` դրանք իրականացնողը դավաճանել է, բայց այդ գաղափարներն անպայման պետք է իրականացնել և գուցե հենց հիմա է պետք դրա մասին խոսել…»։