Հոնկոնգում հրդեհից զոհերի թիվը հասել է 94-ի
Հոնկոնգում բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը աճել է։ Աղետի պատճառով առնվազն 94 մարդ է մահացել, տուժել` 76 մարդ։
Հրդեհը տեղի է ունեցել այն օրերին, երբ Հոնկոնգը սպասում էր քաղաքի ճանաչված ժողովրդավարական գործիչներից մեկի՝ մեդիամագնատ Ջիմմի Լայի գործով դատավճռին։ Լային և հարյուրավոր այլ ակտիվիստների սպառնում է երկարատև ազատազրկում՝ ազգային անվտանգության օրենքի և բողոքի շարժումների հետ կապված մեղադրանքներով։
Իշխանությունները հայտնել են, որ շինարարական աշխատանքներում օգտագործված դյուրավառ նյութը հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել։
Կառավարությունը հետաքննություն է սկսել հրդեհի պատճառը պարզելու համար։ Հրդեհի պահին շենքերում շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Չկանխամտածված սպանության համար ձերբակալել է երեք մարդ՝ շինարարական ընկերության տնօրեններից երկուսը և ինժեներ-խորհրդատուն։
Սա 1948 թվականից ի վեր քաղաքում գրանցված ամենամահացու հրդեհն է։ Այն ժամանակ հրդեհի հետևանքով զոհվել էր 176 մարդ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան