Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Հասարակություն

Հայաստանի կազմաքանդումն այնքան խորն է, որ հատվածային վերականգնում այլևս հնարավոր չէ

Դաշինք՝ ընդդեմ պետական ու ազգային ինքնաչեղարկման

Հայաստանում նկատվում են նոր «հանրային դաշինքի» ձևավորման միտումները (երեկվանից՝ ավելի ցայտուն կերպով)։ Հանրային դաշինք՝ ոչ թե ցուցակների, մանդատների, շեֆերի շուրջ, այլ՝ ներքին համոզմունքների ու պատկերացումների։Ու սա է ունակ փոխելու մթնոլորտը և բեկանելու տարբեր անառողջ կաբինետներում գրվող սցենարները։

Այս դաշինքը չի պահանջում ո´չ ստորագրություն, ո´չ փող, ո´չ դրսի աջակցություն, ոչ «լիդերների» համաձայնություն։ Սա տասնյակ հազարավոր մարդկանց համոզմունքների դաշինքն է՝ մարդկանց, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում։

Մենք, որպես պետություն և որպես ազգ, գնում ենք ԻՆՔՆԱՉԵՂԱՐԿՄԱՆ։

Գիտակից մարդկանց դաշինքի նպատակը սա թույլ չտալն է։ Չգրված

կարգախոսն էլ շատ պարզ է. ո՞նց ենք մենք ապրելու, ո՞նց են մեր երեխաները ապրելու այս երկրում։

Իմ խորին համոզմամբ (և վստահ եմ՝ շատ շատերի), Հայաստանի կազմաքանդումն այնքան խորն է, որ հատվածային վերականգնում այլևս հնարավոր չէ։ Ճիշտ ճանապարհն այս մասին ազնվորեն խոսելն է։ Շատ բաներ, և առաջին հերթին՝ ներքին արժեքներ և համակեցության կանոններ, զրոյից պետք է մշակվեն։

Մարդկային ռեսուրս հաստատ ունենք. տասնյակ հազարավոր զուսպ, կարգին մարդիկ՝ բոլոր ոլորտների լավ մասնագետներ, փայլուն հոգևորականներ, կարգին բանտարկվածներ։ Ու սա ստեղծում է պայքարի նոր բովանդակություն։

Այս անարժանապատվության ՁԻԱՎ-ից  պետք է դուրս գալ։ Այս մթնոլորտում հնարավոր չէ ապրել։ Մեզ արդեն հոգնեցրել են իրենց փողի հինունոր գերիները, մեր հոգիները թալանողները, անհայրենիքները, անարժանապատվությունն ու անասնականությունը որպես նորմալ կենսամիջավայր ընդունողները։

Մեզ ուզում են համոզել, որ մենք հենց սա ենք՝ անունակ որոճողներ։ Բայց իրականությունն այլ է։

Ի վերջո, կան տասնյակ հազարավոր ընտանիքներ, որոնք սա չեն հանդուրժում, կան հարյուրավոր հանրային սկզբունքային գործիչներ, ի վերջո՝ կա Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի և այլոց օրինակը, ովքեր գիտակցաբար գնացին ինքնազոհողության, կա Ռուբեն Վարդանյանի օրինակը, որը սրանցից բոլորից շատ փող ուներ, բայց ուներ գաղափարներ ու չդարձավ փողի գերին, կա փայլուն (հետապնդվող) հոգևորականության օրինակ։

Տասնյակ հազարավոր ընտանիքների միավորող լուրջ բաներ կան, անսասան սկզբունքներ, արժեքներ։ Սա է հաջողության, վերածննդի  պոտենցիալը։ Իսկ կոնֆորմիստների քանակից պետք չէ վախենալ. նրանք միշտ անմռունչ գնում են ուժի կողմը։ Ուրեմն պետք է ուժեղանալ։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ