Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Հասարակություն

Նրան Արցախի թեմի առաջնորդ այլևս ընկալել չենք կարող, դավաճանական քայլ էր․ Հակոբյանը՝ Սրբազանի մասին

Նիկոլ Փաշինյանի հետ երեկ՝ նոյեմբերի 27-ին, հանդիպման եկած բարձրաստիճան հոգևորականների շարքում էր նաև Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որը ժամանակին մասնակցում և օրհնում էր ընդդիմադիրների կազմակերպած բողոքի հանրահավաքները։ Հանրության և հատկապես արցախահայերի շրջանում մտահոգությունների տեղիք է տվել հենց Վրթանես Սրբազանի քայլը։

Արցախի թեմի առաջնորդի այդ քայլը չի արտացոլում արցախահայերի դիրքորոշումը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Անսպասելիությունից ելնելով՝ շատ ցավոտ էր, որովհետև Նիկոլ Փաշինյանի հետ նստել նույն սեղանի շուրջ և ինչ-որ քննարկում ունենալ, դա հավասարազոր է գործարքի գնալու ու դավաճանության՝ սկբունքների ու նպատակների։ Այդ առումով ցանկացածի նման պահվածքը դատապարտելի է՝ միայն մի տարբերությամբ, որ մենք որևէ կերպ չենք փորձելու նմանվել ՔՊ-ականների պահվածքին և որևէ կերպ չենք քարկոծելու Վրթանես Սրբազանին, որովհետև մեր առջև Աստծո ծառա է։ Ուղղակի յուրաքանչյուրս, ունենալով մեր պատկերացումները և ընկալումները, ցավոք սրտի, գիտակցում ենք, որ այլևս նրան Արցախի թեմի հոգևոր առաջնորդ որևէ կերպ ընկալել չենք կարող, որովհետև անհամատեղելի է մեր և Արցախի թեմի առաջնորդի հոգևոր ընթացքը»,-ասաց նա։

Հակոբյանը նշեց, որ նման ծայրահեղություն չէին պատկերացնում և ընդգծում, որ տեղի ունեցածն իրենք դիտարկում են՝ ծայրահեղություն։

«Մենք այն պահանջը, որն ունեցել ենք հոգևոր առաջնորդության առումով, չենք զգացել, թե՛ պատերազմից հետո թեմի առաջնորդի շուրջ համախմբման, թե՛ շրջափակման ժամանակ, երբ Արցախի թեմի առաջնորդը Հայաստանում էր գտնվում, այն պարագայում, երբ թեմն իրոք ուներ առաջնորդության կարիք, չնայած, որ այդ առումով Արցախի հոգևորականները ջանք ու եռանդ չեն խնայել և հավուր պատշաճի իրականացրել են իրենց առաքելությունը։ Նաև տեղահանման ժամանակ կարիքը կար հոգևոր առաջնորդի, որովհետև, եթե ժողովուրդը որոշեց, որ ընտրում է արժանապատվությունը, քան քոչվոր ցեղի հետ համատեղ կեցությունը կամ ցեղասպանվելը, մեր շատերի կարծիքն էր, որ առաջնորդությունը պետք է լիներ Վրթանես սրբազանի կողմից, այսինքն՝ գաղթի ճանապարհին պիտի առջևից գնար մեր թեմի առաջնորդը, ինչը ևս չեղավ։ Տեղահանումից հետո էլ մենք չզգացինք համախմբման հենքն ու կոչը։ Պասիվություն և իներտ կեցվածք միշտ եղել է, բայց որևէ կերպ մենք չենք թիրախավորել, չենք քարկոծել, չենք քննադատել, չենք դատապարտել, գիտակցումով, որ Աստծո ծառային որևէ մեկն իրավունք չունի այլ կերպ ընդունել։ Շարունակելու ենք էլի այդ կեցվածքը, բայց նաև անպայման փորձելու ենք պարզաբանումներ ստանալ, որովհետև դա նաև իր պարտականությունն է, թեմը ներկայացնողն առանց քննարկումների չէր կարող նման քայլի դիմել»,-նշեց ԱՀ ԱԺ պատգամավորը։

Մեր այն դիտարկմանը, որ Վրթանես Սրբազանը մասնակցել և օրհնել է ընդդիմադիրների հանրահավաքներ, Արցախի կորուստը համարել արժանապատվության կորուստ, արցախահայերին դիմել՝ սգակիրներ, ինչպե՞ս կարող էր փոխել իր դիրքորոշումը, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ թեմի առաջնորդի ներկայությունը նման հավաքներին մեծ ոգևորություն է եղել։

«2024 թվականի մայիսին ամենամեծ մասնակցությունը արցախյան թևից էր, որովհետև նաև իր կոչը շատ ազդեցիկ էր, նման կոչը բավական էր՝ համախմբվելու։ Մենք նման կոչի կարիքը միշտ ունենք և այդ ժամանակահատվածը չափազանց ոգևորիչ էր, որովհետև հասկանում էինք, որ կա հոգևոր առաջնորդություն։ Ես չեմ կարող ասել կոմպրոմատների մասով, իհարկե, բացառելը հնարավոր չէ, բայց անկախ, թե ինչ պայմաններում է Տեր Վրթանեսը հայտնվել այդ հանդիպմանը, միևնույն է՝ դա գնահատում եմ, որպես վախի դրսևորում։ Ընտրությունը երկու բանի մեջ է՝ վախ կամ սեփական դիրքորոշում, որը չի կարող տարբերվել քո թեմի դիրքորոշումից։ Ընտրության հարց է եղել, ընտրվել է վախը։ Ես չեմ կարող այլ բան ավելացնել։ Հուսով եմ, որ մենք այդ արարքի հիմնավոր փաստարկները կստանանք։ Մենք դրա կարիքը ունենք»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Հասմիկ Սարգսյան