Հայաստանի արևմտամետների ճամբարում խժդժություններ են
Հայաստանում իշխանությանը սերտաճած արևմտամետների ճամբարում լուրջ խռովություններ են սկսվել։ Ըստ ամենայնի, արևմտամետներին չի հաջողվի խորհրդարանական ընտրություններին մասնակցել մեկ դաշինքի կազմում, և պատճառը կրկին Վաղարշապատի ընտրություններն են։ Հիշեցնենք, այնտեղ «Հանրապետություն» կուսակցությունը 3,9% ձայն էր ստացել՝ չկարողանալով անցնել ավագանու կազմ։
Իսկ ողջ ընթացքում «Հանրապետություն» կուսակցությանը միայն թեթև աջակցություն էին ցուցաբերել քաղհասարակության ներկայացուցիչները։ Հանրապետության գործընկերը, այսպես կոչված, «Եվրաքվե» նախաձեռնությունում՝ «Հանուն հանրապետության» կուսակցությունը, Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, այդ օրերին զբաղված էր սեփական քարոզչությունն իրականացնելով տարբեր մարզերում և նույնիսկ մեկ օր չեն եկել Էջմիածին՝ աջակցելու «Հանրապետություն» կուսակցությանը, ուստի և Արամ Սարգսյանն ավելի հակված է ընտրություններին միայնակ, սեփական կուսակցությամբ մասնակցելու հնարավորությանը։
Կարծում է, որ իրեն կհաջողվի միայնակ մասնակցելու դեպքում հաղթահարել 4%-ը և փոքր խմբակցություն ձևավորել նոր Ազգային ժողովում։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը չի էլ թաքցնում իր դժգոհությունը գործընկերոջից։ Վերջինս էլ քաղհասարակության ներկայացուցիչների և այլ քաղաքական ուժերի հետ ցանկանում է պահպանել «Եվրաքվեն» և այդ անունով մասնակցել ընտրություններին։
Բայց մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արամ Սարգսյանը մտադիր է թույլ չտալ նման զարգացում, քանի որ «Եվրաքվե» անունն արդեն ինքնին խնդիրներ կհարուցի «Հանրապետություն» կուսակցության համար՝ տանելով նրա որոշակի ձայները։
Աննա Մարգարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել