Եթե վերընտրվեն, հանրաքվեի կարիք էլ չի լինի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նախօրեին հայտնել է, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ կլինի 26-ի մարտին․ նման հանձնառություն ունի սահմանադրական փոփոխությունների խորհուրդը:
Օրեր առաջ Փաշինյանը հայտարարեց, որ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն կլինի խորհրդարանի ընտրություններից հետո, իսկ ընտրությունը հնարավորություն կլինի, որ մասնակից ուժերը Սահմանադրության վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտեն:
Ավելի վաղ էլ ասել էր՝ մինչեւ 2026 թ. հունիսը սահմանադրական փոփոխությունների խորհրդում պետք է հաստատել նոր սահմանադրության հայեցակարգի նախագիծը, ապա այն ներկայացնել վարչապետի աշխատակազմ:
Դրանից կես տարի անց՝ 26-ի դեկտեմբերին արդեն, ըստ իր ժամանակացույցի, պետք է հաստատվի նոր սահմանադրության նախագիծը, 27-ին կայանա սահմանադրական հանրաքվե։ Մինչդեռ իշխող թիմում չեն բացառում, որ եթե խորհրդարանական ընտրություններում իրենք մեծամասնական մանդատ ստանան, հանրաքվեի անհրաժեշտություն էլ չառաջանա, եւ, ինչպես ՍԴ-ի հետ կապված փոփոխությունները խորհրդարանով անցկացրին, որի իրավունքը չունեին, նույնն էլ անեն նոր նախագծի հետ՝ հիմք ընդունելով այն փաստը, որ խորհրդարանական ընտրություններում ստացել են ժողովրդի մանդատը՝ դա անելու համար: Հենց այդ պատճառով է կարեւոր, որ մինչեւ ընտրություն Սահմանադրության հայեցակարգը դրվի շրջանառության մեջ, որ թուրք-ադրբեջանական պահանջն իրականացնելիս ոչ մի օր չկորցնեն»։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն