Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

Փողերի լվացման հետքը որտե՞ղ փնտրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում «փողերի լվացում» մեղադրանքը դարձել է քաղաքական գործիք, որը իշխանությունը կիրառում է ընտրովի՝ ում նկատմամբ ցանկանա։ «Փողերի լվացումը փնտրեք իշխող կուսակցությանը փոխանցված նվիրատվությունների մեջ»,– արձագանքելով Փաշինյանի հրապարակային քննարկումներից մեկին՝ օրերս ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Իսկ ի՞նչ էր, ի վերջո, ակնարկում Կարապետյանը։

Դեռ 2023 թվականի ընտրություններից առաջ կատարած նվիրատվությունների մասին «Ինֆոքոմի» հետաքննությունը բացեց մի պատկեր, որն ակնհայտորեն դուրս էր քաղաքական կուսակցությունների օրինական ֆինանսավորման տրամաբանությունից։ Հարյուրավոր քաղաքացիներ, որոնց մեծ մասը ապրում էր համեստ եկամուտներով, իշխող կուսակցությանը պաշտոնապես «նվիրել» էին մեկից մինչև երկուսուկես միլիոն դրամ։ Սակայն այդ մարդկանց զգալի հատվածը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ առաջին անգամ է լսում նման փոխանցման մասին կամ ընդհանրապես չի հիշում՝ երբ և ինչու է նման գումար փոխանցել։ Մյուսները բացահայտ հայտարարել են, որ գումարն իրենցը չէր, և իրենց անունը պարզապես օգտագործվել է։ Սրա մասին էր նաև ակնարկել Նարեկ Կարապետյանը:

Ամենախոսուն օրինակներից մեկը երիտասարդ կին էր, որը բանկում ստորագրել էր «տեխնիկական գործողության» փաստաթուղթ՝ առանց հասկանալու, որ իր անունից կատարվում է 2,5 միլիոն դրամի փոխանցում։ Նրա աշխատավարձով նման գումար հավաքելը և ՔՊ-ին նվիրելը կնշանակեր, որ նա նվիրում է իր մոտ երեք տարվա խնայողությունները։

Նույն օրը նույն շենքերում, նույն համայնքներում կատարված նույնաչափ «նվիրատվությունները» բացահայտեցին երևույթի զանգվածային, կազմակերպված բնույթը։ Սա չէր կարող լինել պարզապես իշխող ուժին ուղղված բարեգործություն։ Սա ավելի շատ նման էր կենտրոնացված աղբյուրից բաշխված գումարների համակարգված «լվացման»։

Մեկ այլ լայնածավալ հետաքննություն ուսումնասիրեց իշխող կուսակցության 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունները։ Պատկերը նույնն էր. նվիրատուների մեծ մասը տեղական ինքնակառավարման մարմինների թեկնածուներն էին, որոնց հայտարարագրված եկամուտները ոչ մի կերպ չէին համապատասխանում «նվիրած» գումարների չափին։ Ոմանք ուղղակիորեն հերքեցին նվիրատվություն կատարելու փաստը։ Դա չէր կարող լինել սխալ, դա չէր կարող լինել մեկ-երկու դեպք։ Դա տարիներով գործող մեխանիզմ էր՝ նույն տրամաբանությամբ, նույն կառուցվածքով ու նույն նպատակով։ Սակայն այդպես էլ որևէ քրեական վարույթ չնախաձեռնվեց, որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Դե, իրավապահներն ինքնուրույն չեն. ուրեմն, վարչապետն այդպես է որոշել...

Այս ամենը շատ ավելի ցցուն է դառնում, երբ համադրում ենք միջազգային փորձը։ Այն նույն երկրները, որոնց վրա Հայաստանի իշխանություններն այնքան հաճախ են հղում անում «կոռուպցիայի դեմ պայքարի» օրինակներ բերելիս, իրականում նման սխեմաների հանդեպ շատ ավելի խիստ են եղել։

Ֆրանսիայում, օրինակ՝ հենց ընտրական ֆինանսավորման անթափանցիկ մեխանիզմների պատճառով պայթեց «Սարկոզիի գործը»։ Լրագրողական հետաքննությունները բացահայտել էին ինչպես չհայտարարված դրամահավաքների ծավալները, այնպես էլ համաձայնեցված փոխանցումների սխեմաները. նույնական գումարներ նույն օրերին, նույն մարդկանց միջոցով։ Քանի որ տվյալները չէին համապատասխանում մարդկանց եկամուտներին, բացահայտվեց, որ գումարները եկել էին արտաքին աղբյուրներից՝ միջնորդավորված ուղիներով։ Արդյունքում Ֆրանսիայի նախկին նախագահը նույնիսկ կալանավորվեց, ապա դատապարտվեց պայմանական ազատազրկման։

Գերմանիայում Հելմուտ Կոլի «սև ֆոնդերի» գործը բացահայտեց նրա կուսակցության գաղտնի ֆինանսավորման երկարամյա սխեմաները։ Դատարանների ու լրագրողների համառ աշխատանքի արդյունքում Գերմանիան կանգնեց քաղաքական ամենախոշոր սկանդալներից մեկի առաջ։

Միացյալ Նահանգներում տասնյակ գործեր բացահայտել են նույն տրամաբանությամբ գործող սխեմաներ. անհայտ ծագում ունեցող գումարները բաշխվում էին շարքային քաղաքացիների անուններով՝ շրջանցելով օրենքի սահմանները։ Այս դեպքերը հանգեցրել են խոշոր տուգանքների, քրեական մեղադրանքների ու վերահսկող մեխանիզմների կոշտացման։

Բոլոր այս երկրներում նման երևույթները չեն մնացել դաշտային քննարկումների մակարդակում. դրանք վերածվել են պետական համակարգերի ցնցումների, հրաժարականների, դատական գործընթացների ու քաղաքական պատասխանատվության։ Իսկ Հայաստանում նույն օրինաչափությունները արձանագրվում են, փաստերը հրապարակվում են, վկայությունները տրամադրվում են, բայց դրանք մնում են «օդում կախված». նորմալ, լիարժեք, իրական հետաքննություն չի իրականացվում։ Իրավապահները ամիսներով չեն արձագանքում, վերահսկող մարմինները չեն ներկայացնում ոչ մի ամբողջական եզրակացություն, իսկ իշխանությունն ամեն ինչ ներկայացնում է որպես «բամբասանք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում