Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ» Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ» «Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ» Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ» Ինչու՞ է Ալիևը ստորագրում այն, ինչի հետ ինքը կապ չունի. Էդմոն Մարուքյան Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա. Հրայր Կամենդատյան Մենք իրավունք չունենք մոռանալու մեր տղաների սխրանքը. Արսեն Գրիգորյան
Պռոշյան փողոցում 7 մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ կա 1 զոհ, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԿենսաթոշակային համակարգը պետք է համապատասխանեցվի սպառողական զամբյուղին և գնաճին․ Ցոլակ ԱկոպյանՏավրիչեսկի Պալատում ելույթ ունենալը մեծ պատիվ է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Արման Թաթոյանը առաջարկ է ներկայացրել Ալիևին (տեսանյութ)Բրիտանական ազդեցությունը աճում է Հարավային Կովկասում Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրnւթյnւնն է, դա լավ տեղ չի բերում․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներԱրշակ սրբազանին վերաբերող ճեպազրույցում անզգույշ մի արտահայտություն եմ արել․ փաստաբանTesla-ի արևային վահանակներ. Ընկերությունը վերադառնում է բիզնեսին և ԱՄՆ-ում թողարկում է նոր մոդել Կճոյան-Փաշինյան եղբայրություն, Եկեղեցին ԿԳԲ-ական մեղադրանքների լույսի ներքո Այն մասին, թե ինչպես կեղծ «ժողովրդավարության բաստիոնը» Եվրոպայի լրիվ իրական հակառեկորդ է սահմանել. Ավետիք ՉալաբյանԱյս անձնավորության համար մարդիկ կարծես պարզապես վիճակագրական ցուցանիշ են․ Հրայր Կամենդատյան Անգամ մոլեռանդ աթեիստներն են սրբազաններին այցելում․ «Հրապարակ»Խոստացան ինքնիշխանություն, բերեցին ավելի մեծ կախվածություն և վտանգներԻշխանությունը քահանա է փնտրում. ինչ է կատարվում Գյումրիում. «Ժողովուրդ»Իր ղեկավարած մարզում պատարագների չի մասնակցում. «Հրապարակ»ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը՝ քաղաքական ճնշման և գույքի բռնազավթման վտանգավոր նախադեպ Իշխանության օգնական-փորձագետները՝ պատգամավորի թեկնածու․ «Ժողովուրդ»Եկեղեցու վրա նոր ճնշումը՝ պետության ներգործության վտանգավոր սահմանում
Մամուլի տեսություն

Սոցիալական «ռեքվիեմի» կառավարություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ երկրի բնակչության մեծ մասի ֆինանսները ռոմանսներ են երգում, կարծում ենք, մեր ընթերցողները մեզանից ոչ պակաս տեղյակ են: Չէ, սխալ ասացինք, ոչ թե տեղյակ են, այլ բոլորս էլ առարկայորեն զգում ենք դա: Փոխարենը փթթում են իշխանավորներն ու նրանց մերձավորները, այսինքն՝ նրանք էլ ռապսոդիաների տրամադրության մեջ են, որովհետև եկամուտներն ու շահույթներն անշեղորեն և անդադար աճում են: Հասկանալի է՝ «հպարտ» ու «հերոս» հարկատուների հաշվին: Ժողովրդի հաշվին:

Հասկանալի է՝ գնալով ավելի ու ավելի ընդգծված է դառնում սոցիալական բևեռացվածությունը: Հանգամանք, որ պարբերաբար ընդգծվում է անգամ Համաշխարհային բանկի՝ Հայաստանի վերաբերյալ հաշվետվություններում, որոնք այնքան էլ ընդունված չէ հանրորեն քննարկել:

Բայց հարցը զուտ «դասակարգային» հակադրությունը չէ: Երկրները, սովորաբար, հենց դրա համար էլ ունենում են կառավարություններ, որ փորձեն լուծել նման խնդիրները, վարեն այնպիսի քաղաքականություն, որ բևեռացվածությունը մեղմվի, աղքատությունը նվազի, եկամուտների արդար վերաբաշխում իրականացվի և այլն: Իսկ ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի կառավարությունը: Զբաղված է Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմով, հոգևորականներին հալածելով կամ «իրենով անելով», խոշոր գործարարի ու բարերարի բանտարկելով, ՀԷՑ-ը խլելով: Մի խոսքով, ինչով ասես՝ զբաղված է, բացի նրանից, ինչով պետք է զբաղվեր: Հա, էլ ի՞նչ է անում Փաշինյանի կառավարությունը. բավական է՝ մեկը Փաշինյանին և նրա կառավարությանը հիշեցնի իրենց բուն ու անմիջական պարտականությունների մասին, հիշեցնի իրենց ահռելի աշխատավարձերի ու աստղաբաշխական պարգևավճարների մասին, նաև այն մասին, որ իրենցից բացի այլ մարդիկ էլ են ապրում Հայաստանում, անմիջապես «խաչակրաց արշավանք» է սկսվում: Այ, «ՀայաՔվե» նախաձեռնությունը, մասնավորապես այդ նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը տևական ժամանակ է, ինչ հանդես է գալիս հայտարարություններով ու պահանջով՝ կենսաթոշակները առնվազն 50 տոկոսով բարձրացնելու մասին: Մարդիկ հանգամանորեն հիմնավորում են պահանջը, նշում հնարավոր աղբյուրներն ու տարբերակները, որոնցով կարելի է այդ քայլն անել:

Ու՝ ի՞նչ: Նորմալ, բանիմաց կառավարությունը կհրավիրեր, օրինակ՝ իր կողմից էլ մի աշխատասենյակ ու փորձագետներ կտրամադրեր, կասեր՝ եկեք, նստեք, քննարկեք, աշխատեք, համոզիչ մի հայտարարի եկեք, տեսնենք, թե ինչ կարելի է անել:

Հա, բայց դա՝ նորմալ կառավարությունը կամ իշխանությունը: Փաշինյանի իշխանության ու կառավարության դեպքում դա բացառվում է: Կառավարության և իշխանության ներկայացուցիչները մի այլ կարգի բորբոքվածությամբ դիմահար «սվինամարտի» են նետվում «ՀայաՔվեի» ու նշյալ առաջարկության վրա:

Ավելին, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե մարդու թոշակը ամիսը 10 հազար դրամով բարձրացնենք, ինքը իր առողջապահական խնդիրները չի կարողանալու շատ թե քիչ պատշաճ ձևով լուծել: Սա առաջին դեպքը չէ: Նախկինում էլ նա հայտարարել էր, թե կենսաթոշակները բարձրացնելու դեպքում ամբողջ պետական ապարատը աշխատավարձ չի ստանա: Նիկոլ Փաշինյանի սոցապ նախարարն էլ ասում է՝ կենսաթոշակների մոտ 50 տոկոս բարձրացումը պետբյուջեի վրա կարող է արժենալ մոտավորապես 100 միլիարդ դրամ, որն այս պահին չկա բյուջեում: Է, որտեղի՞ց լինի: Բա իրենք ինչպե՞ս ահռելի աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանան, բա ինչպե՞ս աջուձախ անիմաստ ծախսեր անեն... Բայց պարզվում է՝ պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման համար փող կա, ու Փաշինյանը դա կանի ընտրություններից առաջ, չնայած որոշ ժամանակ առաջ ասում էր, թե «որոշումը կա, բայց վախենում ենք բարձրաձայնել»: Ինչ էլ վախեցող են, է...

Այսինքն, հենց բանը հասնում է ժողովրդի սոցիալական կարիքներին, առհասարակ՝ սոցիալական հարցեր լուծելուն, հա, ու նաև՝ պաշտպանական ծախսերին, Փաշինյանն ու ՔՊ-ն, պատկերավոր ասած, վերածվում են հեռուստաէկրանային հայտնի հակահերոս Լացկանյանների: Մի խոսքով՝ սոցիալական «ռեքվիեմի» իշխանություն-կառավարություն:

Մյուս կողմից՝ երբ օրենքի պահանջով մի 1000 կամ 2000 դրամ ավելացնում են կենսաթոշակի գումարը, այնպիսի աղմուկ են դնում, որ էլ ասելու չէ: Առհասարակ, ամենամյա ավելացումների հարցը դեռ «նախկինների» ժամանակ ամրագրված նորմ է՝ թոշակի չափը ինդեքսավորելու, այսինքն՝ գների աճի ազդեցությունը մեղմելու նպատակով: Առավել ևս, որ Հայաստանում կենսաթոշակի չափը, որպես կանոն, թոշակառուների ճնշող մեծամասնության պարագայում սպառողական նվազագույն զամբյուղի շեմին չի հասնում: Հիմա էլ է մոտ 10000 դրամով ցածր:

Փաշինյանի իշխանությունը, փոխարենը, «հետվճարային» բառն է սովորել ու դրանով փիարվում է: Խոսքն այն մասին է, որ բանկային քարտով գնումների դեպքում թոշակառուները մինչև 20 տոկոս հետվճար կարող են ստանալ, ասենք, ամիսը՝ 10000 դրամ: Դա՝ եթե կենսաթոշակի չափը 50000 լինի: Իսկ եթե 32 հազա՞ր է...

Բայց նույնիսկ այն չի հարցը, որ ոչ բոլոր թոշակառուները կարող են իրենց բանկաքարտային գնումներ թույլ տալ, ոչ բոլորն է, որ կայտառ-զվարթ ու շարժունակ են: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ թոշակների զգալի մասը «գնում է» կոմունալների, բազմակի թանկացած գույքահարկի և նման այլ ծախսերի վրա, որոնցից հետվճար չի գանձվում, ու տակը բան չի մնում: Չնայած, սրանք կարևոր հարցեր են: Բայց ամենակարևոր հարցերից մեկը վերաբերում է նրան, որ Հայաստանում գները շարունակաբար աճում են ու աճում: Առաջին անհրաժեշտության մթերքը թանկանում է: Հատ-հատ չթվարկենք, դրանց մասին բոլորն էլ գիտեն իրենց ամենօրյա գնումներից ու դրամապանակների ու բանկային քարտերի արագ դատարկվելուց: Բոլորը, բացի իշխանություններից:

Ի դեպ, իրենց գովազդած «հետվճարայինի» կամ մի 2 հազար դրամ թոշակ ավելացնելու վերաբերյալ էլ արժե մի նուրբ դիտարկում անել: Այդ բոլոր «հետվճարները», հավելումները Փաշինյանի կառավարությունը նորից հետ է քամում: Ինչպե՞ս: Այ, հենց այդպես. ապրանքների թանկացմամբ, թանկացած ուղեվարձով, երկրաչափական պրոգրեսիայով աճած գույքահարկով: Եթե 1000 տալիս են, ուրեմն արդեն ոչ միայն 5000 «քերթելու» տեղ են արել, այլև հորինել են «փուչիկ», թե ինչպես դա հանրությանը որպես մեծ լավություն ներկայացնեն:

Ականջներն առժամանակ միգուցե տաքանում են իրենց վրա կախված 8,2 տոկոսով թանկացած լապշայից, բայց մարդկանց «ոչ աչքներն է բան տեսնում, ոչ փորներն է բան մտնում»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում