Վարչապետի դիրքորոշումը չենք կարող հաշվի չառնել. փոխնախարարը՝ Սահմանադրության նախաբանից հռչակագրին հղումը հանելու մասին
Նոր Սահմանադրության տեքստի հետ կապված աշխատանքները շարունակվում են: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը դեռ չի քննարկել Անկախության հռչակագրի հարցը, «Ազատության» հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը:
«Խորհրդում դեռ այս հարցին չենք հասել։ Ժամանակի ընթացքում, երբ որ արդեն քննարկվի, այդ հարցն էլ քննարկվի, կտեղեկանաք, բայց այս պահին դեռ խորհրդում այդ հարցը քննարկման առարկա չի դարձվել, քանի որ ձևակերպումների մակարդակով առնվազն մենք դեռ առաջարկ այս պահին չունենք իրենց ներկայացնելու», - ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Դադունցը, ինչպիսի՞ն պետք է լինի մոտեցումը մասնագիտական հանձնաժողովի, արդյոք նախաբանում կթողնվի՞ հղումը Անկախության հռչակագրին, փոխնախարարը պատասխանեց. «Մենք խորհրդում պետք է այդ հարցը քննարկենք և տեսնենք, կարծում եմ՝ տարբեր տեսակետներ կլինեն, քանի որ խորհրդում տարբեր շրջանակներից են ներկայացված. և տարբեր մասնագետներ կան, իրենց կարծիքը իհարկե կարևոր է, և կսպասենք այդ քննարկումներին»։
«Ազատություն». - Իսկ Ձեզ համար ի՞նչը պետք է հիմք լինի այն հանել կամ թողնելու հարցում։
Տիգրան Դադունց. - Դե հիմքը, եթե չեմ սխալվում, վարչապետը նաև սրան անդրադարձել է իր ելույթներում, և այո, այդ խորհուրդը վարչապետի որոշմամբ է ստեղծվել, հետևաբար վարչապետի կողմից առաջ քաշվող թեմաները անպայման պետք է քննարկվեն այնտեղ։
«Ազատություն». - Կարո՞ղ է վարչապետի դիրքորոշումը նաև պատճառ կամ հիմք դառնալ, որ դուք ամեն դեպքում գաք այդ եզրահանգմանը, որ պետք է հանել։
Տիգրան Դադունց. - Մենք՝ որպես Արդարադատության նախարարություն, ինչպես գիտեք, մենք ենք առաջարկում թեմաները խորհրդին, խորհրդի անդամները ևս բաց են թեմաներ առաջարկելու առումով, բայց այսքան ժամանակ մեկ-երկու դեպք է եղել, որ ներկայացրել են, հիմնականում առաջարկներով հանդես է գալիս Արդարադատության նախարարությունը:
Շատ հնարավոր է, որ այդ փուլին, իհարկե, հասնենք, ես այս պահին չեմ կարող ասել, դեռ անձամբ այդ հարցը նախարարի հետ չենք որոշել երբ և ինչպես, բայց քննարկումները, իհարկե, որ տանեն դրան, այդ հարցը կքննարկվի։ Ամեն դեպքում, ինչպես նշեցի, վարչապետն էլ այդ մասին արդեն հրապարակային նշել է, իր կարծիքը նշել է։
«Ազատություն». - Այսինքն՝ դուք հաշվի կառնեք:
Տիգրան Դադունց. - Եթե խորհուրդը նկատի ունեք, խորհրդում քվեարկություն է իրականացվում յուրաքանչյուր հարցում։ Խորհուրդն է հաստատում, այսինքն՝ տեքստը ներկայացվում է խորհրդի քվեարկությանը։
«Ազատություն». - Տեքստ գրելիս հաշվի կառնե՞ք վարչապետի դիրքորոշումը։
Տիգրան Դադունց. - Դե չենք կարող հաշվի չառնել, որովհետև մենք գործադիր իշխանություն ենք, և նախարարությունը ներկայացնելու է իր առաջարկը։ Եթե կլինեն այլ առաջարկներ խորհրդի այլ անդամների կողմից, ինչը չի բացառվում, իհարկե կքննարկվի, նման դեպքեր եղել են, երբ նախարարությունը մի բան է առաջարկել, խորհրդի անդամը՝ այլ բան, և դրվել է քվեարկության։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել