Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզի Նոյակերտ գյուղում․ մասնակիցների թիվը հասնում է 7-ի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոյակերտ գյուղում ծեծկռտուք է։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Արարատի համայնքային ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 24-ին ժամը 00։20-ի սահմաններում Նոյակերտ գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցի վերջնամասում միմյանց հետ վիճաբանել են եղբայրներ, Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Ջանիկ Գ․-ն, 25-ամյա Ալբերտ Գ․-ն և 35-ամյա Գեղամ Մ․-ն, իսկ մյուս կողմից Արարատի մարզի բնակիչներ 44-ամյա Պարույր Թ․-ն, վերջինիս որդի 18-ամյա Վարդան Թ․-ն, 30-ամյա Յուրիի Ս․-ն և 32-ամյա Արկադի Ս․-ն, որի ընթացքում Պարույր Թ․-ն, Վարդան Թ․-ն, Յուրիի Ս․-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ջանիկ Գ․-ին և Գեղամ Մ․-ին, իսկ Արկադի Ս․-ն մահակով հարվածներ է հասցրել վերջիններիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել