Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն ազատվել է աշխատանքից
Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն աշխատանքից ազատվել է։
«Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ՝ համատեղ աշխատանքի, նվիրվածության, անգնահատելի աջակցության և ջերմ թիմային միջավայրի համար։ Մենք միասին անցել ենք պատասխանատու, երբեմն՝ ճգնաժամային ու բարդ ճանապարհ՝ իրականացնելով ոլորտային բարեփոխումներ, զարգացնելով առողջապահական ծառայությունների որակն ու բարձրացնելով մասնագիտական հանրույթի դերը։
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարձր վստահության, մեր երկրին ու ժողովրդին ծառայելու հնարավորության համար։
Շնորհակալություն եմ հայտնում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ ցուցաբերած վստահության, գործընկերային մոտեցման և համատեղ իրականացրած նախաձեռնությունների համար։
Շնորհակալություն նաև իմ բոլոր գործընկերներին՝ աշխատասիրության, պատասխանատու վերաբերմունքի և փոխադարձ աջակցության համար։
Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատելու ձեզնից յուրաքանչյուրի հետ՝ տեսնելով ձեր մասնագիտական կարողությունները, ազնվությունն ու պետական մտածողությունը։ Մեր ձեռքբերումներից յուրաքանչյուրը համատեղ աշխատանքի արդյունք է։
Չնայած պաշտոնական լիազորություններս որպես նախարարի տեղակալ ավարտվում են` մասնագիտական գործունեությունս շարունակելու եմ մեր սիրելի ոլորտում՝ այլ կարգավիճակում։ Առողջապահության նկատմամբ իմ հավատը, նվիրումն ու պատրաստակամությունը մնում են անփոփոխ։ Այս տարիների փորձը, գործընկերային հարաբերություններն ու մարդկային կապերը կծառայեցնեմ նոր աշխատանքում։
Մնում եմ ձեր բարեկամը, աջակիցը և ընկերը՝ 24/7 ռեժիմով։
Մաղթում եմ առողջություն բոլորիս և շարունակական հաջողություններ՝ հանուն առողջ ու ուժեղ Հայաստանի»,– գրել է նա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել