Պաշտոնական Բաքուն որևէ կերպ չի փոխում իր հռետորաբանությունը
Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, թե ադրբեջանական Գաբալա քաղաքում նոյեմբերի 28-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպումը։ Փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ հանդիպմանը կողմերը քննարկել են սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցեր:
Նրանք նշել են նախորդ՝ հունվարի 16-ին կայացած հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունը պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանն Իրանի Հանրապետության հետ սկսելու վերաբերյալ:
Քննարկվել են նաև սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը: Գրիգորյանը և Մուստաֆաևն առանձին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը Հայաստանի քաղաքներից մեկում: Միևնույն ժամանակ, մինչ կողմերը բուռն աշխատանքի իմիտացիայով են զբաղված՝ սպասարկելով Փաշինյանի քարոզչական նարատիվները ու նոր դիվիդենտներ փոխանցելով Ալիևին, Ադրբեջանը շարունակում է առաջ մղել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը՝ բոլորովին ուշադրություն չդարձնելով հայկական կողմի մեղմիկ դժգոհություններին։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Եվրամիության ներկայացուցիչների հետ այսօր Բրյուսելում քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Այս մասին Հաջիևը գրել է X-ի իր օգտահաշվում՝ նշելով, որ հանդիպել է ԵՄ քաղաքականության և անվտանգության կոմիտեի անդամների հետ։
«Կոմիտեին տեղեկացրել եմ Ադրբեջանի կողմից տարածաշրջանում առաջ մղվող խաղաղության օրակարգի, Զանգեզուրի միջանցքի զարգացման, նաև վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերի մասին», - գրել է Իլհամ Ալիևի օգնականը։ Ըստ էության, պաշտոնական Բաքուն որևէ կերպ չի փոխում իր հռետորաբանությունը, համառորեն առաջ է գնում, իսկ փաշինյանական իշխանությունը վաղուց վերածվել է Ադրբեջանի խամաճիկի։
Սուրեն Մարտիրոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել